Ազնավուրին հանգիստ է պետք թողնել:
Պետք է անջատել Վահե Բերբերյանի ասած հայդարը (ռադարի էն տեսակը, որը հայերը միացնում են ու սկսում ամեն տեղ հայ փնտրել, "յան"-ով ազգանուն, հայերի մասին լավ խոսք ասող և այլն): Անջատել է պետք էդ անտերը: Այն մեզ շատ է խանգարում:
Ազնավուրն առաջին անգամը չի, որ ասում է, որ ինքն առաջին հերթին ֆրանսիացի է: Առաջին անգամ չի, որ հասկացնում է, որ իրեն հոգնեցնում են հայերի սիրո դրսևորումները: Առաջին անգամը չի խոսում բաներ, որ մեզ դուր չեն գալիս, որ հայերը պիտի չասեն:
Պետք է սկսել վերջապես էդ մարդուն ընկալել էնպես, ինչպես ինքը կա՝ համաշխարհային մեծության տաղանդավոր երաժիշտ, որը, չնայած իր հայկական արմատներին, իրեն զգում է ֆրանսիացի, աշխարհի քաղաքացի և այլն: Մարդը չի ուզում "կաշկանդված" լինել իր հայկականությամբ, իսկ մենք անընդհատ իրենից դա ենք պահանջում: Եթե սիրտը մի օր լցվել է ու երգ է գրել Ցեղասպանության մասին (Ils sont tombes), դեռ չի նշանակում, որ ինքն իրեն կապել է հայկական հարցի հետ յոթը պորտով: Մարդն ամեն առիթով մեզ հիշեցնում է դա:
Ուրգանտի հաղորդումն ընդհանրապես մայմունություն էր: Չեմ էլ ուզում խոսել դրա մասին: Ուզեց ծաղրել խասիաթի համաձայն, ծաղրեց: Իսկ սկայփով երգող հայերն իրեն օգնեցին էդ հարցում: Թող դաս լինի, ինչ ասեմ:
Ազնավուրից շնորհակալ լինենք երկրաշարժի ժամանակ էդքան օգնածի համար (ու վայթե էդ երկրաշարժն ու ամեն տեղից էդքան օգնությունը մեզ դարձրեցին սրա-նրա երեսին նայող ու օգնություն մուրացող), շնորհակալ լինենք թեկուզ էն մի քանի օրվա հոսանքի համար, որ չեմ հիշում արդեն որ թվին մուծվեց, շնորհակալ լինենք, որ հին հայկական մատյան գնեց աճուրդից ու նվիրեց Մատենադարանին, և այլն:
Իսկ թե ինչի իրեն նշանակեցին դեսպան, ինչի կոչումներ տվեցին և այլն, հարցնել է պետք նշանակողներից ու կոչումներ տվողներից:
Ու հստակեցնենք ամեն մեկս մեզ համար՝ մենք ինչն ենք սիրում Ազնավուրի մեջ՝ արտիստի՞ն, թե՞ հային, բարեգործի՞ն, թե՞ դեսպանին:
Մարդու մեջ բարեգործությունն ու բարեգործին սիրելը զզվելի բան է:
Օտարերկրյա արտիստին՝ որպես հայի, պահանջներ ներկայացնելուց առաջ ամեն մեկս մի հատ մեր մեջի հային նայենք, տեսնենք՝ սիրելո՞ւ բան ենք, թե՞ չէ:
Դեսպանն էլ... Ի՞նչ ասեմ, խայտառակություն է նման արտիստիկ կենսագրությամբ օտարերկրյա քաղաքացուն անկապ տեղը դեսպան նշանակելը: Բայց ՀՀ ԱԳՆ ու ողջ պետական համակարգը նրանից բեթարներով է լցված, դեռ մի բան էլ անտաղանդ (Շառլը գոնե երգելով աշխարհ է թնդացնում մինչև հիմա):
Ու ամենակարևորը, Ազնավուրին սիրում են երգերի համար, եթե էդ երգն ու երաժշտությունը մարդու ճաշակով են, ոչ թե որ՛տև հայ է: Հակառակ դեպքում ստիպված խառը պտի սիրենք համ էլ Արմենչիկին, Կիրկորովին ու էլի կարգ մը անհատներու:
Մոտավորապես էսպես, ա՛զգս: Ավելի լավ է՝ չմոռանաս, ա՛զգս, ամեն օր զինվորների համար աղոթել, որ երեխեքին բան չպատահի: Ամեն տեսակի քննարկումների ժամանակ էլ՝ բարձրարվեստ, թե քաղքենի, նրանք սահմանն ու մեզ են պահում՝ անկախ մեր գեղարվեստական կամ գեղ առանց արվեստական ճաշակի: