Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Արևելքն աստվածային

$
0
0
Էսօր Թումանյանի ծննդյան օրն է: Իր քառյակներից էս երկուսը մեջբերեմ էստեղ:

Աստվածային Արևելքի մասին: Էս Արևելքը կորցրել ենք մենք էսօր: Հոգու տունը մեր: Ինչի՞ հետևից ենք ընկել, հանուն ինչի՞:


Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն


***********************
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային — հայրենիքը իմ հոգու...

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles