Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Իսկ մինչ այդ...

$
0
0
Մինչ ազգս ազգովի իրեն արվեստագետի տեղ է դրել ու քննարկում է լինել թե չլինել նիմֆամանյակ, ցուցադրել, թե ոչ ցուցադրել, շատ լուրջ բաներ են տեղի ունենում մեր երկրի ներսում:

Կներեք, որ փորձ եմ անում կտրել ձեզ բարձր արվեստից, սիրելի՛ հայրենակիցներ, բայց դուք տեղյա՞կ եք, որ մետրոպոլիտենի ղեկավարությունն ապօրինի կերպով աշխատանքից հեռացրել է երեք մարդու՝ այն բանի համար, որ նրանք դեմ են դուրս եկել կենսաթոշակային չարելավմանը՝ ի դեմս պարտադիր կուտակայինի:

Միգուցե աս պահուս մենք համոզված ենք, որ առանց Թրիերի ու բարձրարվեստ կինոյի մենք վաղը գոյություն չունենք, բայց էն, ինչ կատարվել է մետրոպոլիտենի աշխատակիցների հետ, շաաաատ ավելի լուրջ է: Վաղը, երբ կենսաթոշակայինն ու էս տոտալիտար մոտեցումը մարդկանց կդառնան իրական փորձանք, երբ ավելի ծանր կսկսենք ճռռալ ու ծայրը ծայրին չհասցնել, կարծում եմ ֆոն Թրիերի լայնէկրան ցուցադրությունն էլ ոչ ոք չի հիշի:

Էս աղմուկն օգուտ էր ոչ միայն էդ կինոթատրոնին փաստորեն, այլև մեր գյոզալ կառավարությանը: Ինքնամոռաց, ինչպես միշտ, ի դեպ, իրար ենք ուտում ոչմիբանի համար:

Հեչ պատկերացնու՞մ եք, էդ երեք աշխատակցի վիճակը, որ մի քանի կոպեկ էին աշխատում, դրանից էլ զրկվեցին: Ու ընդամենը նրա համար, որ օգտագործեցին իրենց ազատ արտահայտման իրավունքը:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles