Վերջին օրն է Աթենքում: Եղանակը մի քիչ սառել է: Երկինքը մուգ կապույտ է. սպիտակ շենքերի ֆոնին այն գրեթե միշտ աչք ցավեցնելու աստիճան պայթող կապույտ գույնի է: Սառը քամի է փչում ու Ախարնոնով մեկ շաղ տալիս հերթական ապերղիայի* պատճառով մի քանի օր չհավաքած աղբից կտորներ:
Անկյունի սրճարանն ինչպես միշտ լիքն է առավոտ շուտ: Սրճում են ու ինչ-որ բան ծամում: Թերթ կարդում:
Փողոցում գնչուներ են: Մոտ ինը տարեկան մի սիրունիկ ու բաց մազերով աղջիկ գումար է հավաքում սրճարաններից: Մայրը՝ գեր, կարմրաթուշ ու աղջկա նման սպիտակամորթ ու բաց մազերով, ոտաբոբիկ է ու, սառը գետնին նստած, կրծքով կերակրում է մոտ երկու տարեկան երեխային: Ինչ-որ շատացել են գնչուներն էս կողմերում:
Բանկ եմ մտնում:
Ամեն ինչ նույն ձևով է: Քթի ծայրին նեղ օպտիկական ակնոց դրած Պանայոտն ակնոցի վրայից հաճախորդին է նայում: Փոքր հերթ է՝ հիմնականում մեծահասակներից բաղկացած: Ինչ-որ վճարներ են անում: Աղջիկը, որ մի քիչ անգլերեն էր հասկանում ու լավ ֆրանսերեն էր խոսում ու որի հետ շփվում էինք իմ՝ մի քիչ ֆրանսերենով ու լավ անգլերենով, էսօր չկա:
Դիմացի մայթի փոքր եկեղեցու գմբեթի խաչին, ինչպես միշտ նստած են իմ երկու աղունիկը: Փողոցը եռում է մեքենաներից, միրգ ու բանջարեղեն կրող մարդկանցից. էսօր շուկայի օր է կողքի փողոցում: Տրենոն արձակում ու միաժամանակ կլանում է մարդկանց, շարժվում առաջ:
Ֆարմակիոն*, կրպակը, խորամանկ ծերուկ Ձյակոյի խանութը, Ժաննայի խանութը (у нас в Союзе это готовят? մի անգամ ինձ հարցրեց, երբ ոսպ էի ուզում գնել մոտից), հացի ու քաղցրավենիքի խանութները, ալբանացիների սրճարանը...
Խառնարան Աթենքը:
* απεργία- գործադուլ
φαρμακειο - դեղատուն
*****************************
Բլոգնյուզ, չտանե՛ք