Էն օրը տեղ էի գնում, տեսնեմ՝ ուղղաթիռ Երևանի երկնքում: Սկզբից մտածեցի, որ զինվորական է: Հետո մեկը մյուսի հետևից մի քանի հրշեջ մեքենա, ոստիկանություն ու շտապօգնություն անցան: Տաքսիստի հետ փորձում էինք գուշակել, թե որ կողմ: Ծուխ ոչ մի տեղ չէր երևում: Տհաճ զգացողություն էր: Անհանգստություն, որ մի տեղ մեր կողքին մերոնց հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել:
Շուտով ուղղաթիռն է՛լ, հրշեջներն էլ, շտապօգնություններն է՛լ անհետացան տեսադաշտից: Տաքսին գնում էր քաղաքի կենտրոնը շրջանցող նորակառույց փողոցներից մեկով, քաղաքն երևում էր մի կողմից: Տգեղ նորակառույցները, խեղճացած հին շենքերը, ծուխը, որ փակել էր Մասիսը... Ռադիոն երգում էր զինվորի՝ "սպասիր ինձ, ես հետ եմ գալու"-ն...
ՈՒ ես մտածում էի՝ ա՛զգս, լավ եղի, էլի: Անփորձանք: Ամենաառաջին զինվորից ու երեխայից սկսած մինչև... տո թեկուզ մինչև ամենավերջին սաքունցը, բայց լավ եղի:
***************
Էս երգն էլ էս վերջերս հիշել էի, երեկ գտա: Երգի անունը պարզվեց "Մայրամուտ" է:
https://www.youtube.com/watch?v=3tEy0_jdnMA