Տակը ստորագրություն՝
ԿԳՆ-ն օպտիմալացնում է անմրցունակ հայոց լեզո՞ւն: Թե՞ շնորհակալ լինեմ, որ ԿԳՆ ստորագրությամբ ստենդի վրա գոնե es sirum em im dprocy չի գրած: Ու՞մ մտքի պայծառության արդյունք է հայերենի էդ աստիճանի օպտիմալացումը: Ո՞վ է թույլ տվել:
Էն էլ, ուշադրությո՛ւն, կըր-թու-թյան ու գի-տու-թյաննախարարության կողմից պատրաստած վահանակի վրա:
Ես (սրտիկ) հայերենը...
Ես (սրտիկ) իմ հայրենիքը...
Ես (սրտիկ) իմ ծնողներին...
Ես (սրտիկ) իմ զավակներին...
Այ էդքան պարզ, կարճ ու հեշտ: Էդքան պրիմիտիվ: Ոնց որ մեր ամեն ինչը էսօր:
Ինչ կա ո՞ր: Էդ "սիրել" բառի տեղակ որ բոլոր դասագրքերում սրտիկ նկարեն, ահագին թուղթ ու ֆինանս կխնայեն, մանավանդ գրականության դասագրքերում: ԿԳՆ, անցի՛ր գործի: Համ էլ ինչի՞ տանջել երեխեքին տառերով ու բառերով, եթե կան դրանց փոխարինող պատկերներ: Օպտիմալացրե՛ք հայերենը, հետո ներմուծեք ձեր Դիլիջան միջազգայինի ծրագրերում:
Հաջորդ հարցը, որ ինձ տանջում է, հետևյալն է՝ իսկ ի՞նչ խնդիր է լուծում ԿԳՆ-ն էս պաստառով: Չէ՞ որ ցանկացած բան, որ արվում է, հազար ներողություն նման ինտիմ ոլորտ, ինչպիսին պետական բյուջեն է, ներխուժելուս համար, պետական փողերով պետական մարմնի կողմից՝ ի տես հասարակության, պետք է իր առաջ դրած խնդիր ունենա ու այն ինչ-որ կերպ լուծի:
Սե՞ր է առաջացնում հանդեպ քո դպրոց, հայոց լեզու, կրթություն,