Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Օմար

$
0
0
Խայամ եմ կարդում:

Սուր միտք ունի շատ: Քառյակները լավն են՝ խորը, սուր, ցինիզմով ու սկեպտիցիզմով համեմված: Գինի, կավից ստեղծված անցավոր, անկայուն մարդ և այլն:

Փաստորեն մոտ տասը մաթեմատիկական ու փիլիսոփայական երկերի հեղինակ է: Ժողովուրդը նրան հաքիմ (իմաստուն) է անվանել:

"Խայամին են պատկանում Էվկլիդեսի երկրաչափության դժվարին նախադրույթների մեկնաբանությունը, ոսկու և արծաթի քանակության հայտնաբերման մեթոդը այդ խառնուրդներից կազմված մարմինների մեջ":

Ու բավականին ազատախոհ է եղել:


Գինուս կուժը դու կոտրեցիր, աստվա~ծ իմ.
Բախտիս դուռը դու փակեցիր, աստվա~ծ իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր, աստվա~ծ իմ.
Ե՛ս եմ խմում, դո՞ւ հարբեցիր, աստվա~ծ իմ:

----
Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես,
Խելքը գլխիդ և լուռ ու մունջ պիտի լինես,
Քանի ականջ, աչք ու լեզու տեղո՛ւմ են դեռ,
Էն գլխից կո՛ւյր և հա՛մր ու խո՛ւլ պիտի լինես:

----
Ես չգիտեմ՝ նա՛, ով տվեց ինձ շունչ - հոգի.
Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի.
Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխի՛կ տվեք -
Ձեր ապառիկ Դրախտը ձե~զ լինի, հոգի՛:

-----
Տիկնի~կ ենք մենք, ճակատագիրը՝ դերասա՛ն,
Պատկե՛ր չէ սա, այլ հավաստի~ և իրական,-
Մի քանի օր կխաղա~նք այս բեմ-աշխարհում,
Մինչ մեզ նորից նետեն սնդու՛կն անէության:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles