Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Խոստովանություն

$
0
0
Էս ընկերուհիս գրեց:



Ես տեր չեղա իմ Անկախությանը, որովհետև ինձ այնքան ներհատուկ սնապարծությամբ կարծեցի, թե ես եմ այն վաստակել: Մինչդեռ ես Վարդանանց սերունդն էի, ու պիտի էդ պարգևն Աստծո մեծագույն նախախնամությանը վերագրեի ու Նրանից ստացած շնորհներով կառուցեի երկիրս՝քրտինքով ու աղոթքով:

Աղո՞թք: Ես չգիտեի աղոթել, ու գնացի Մարզահամերգային համալիր, որովհետև արտերկրի աղանդավոր <քարոզիչներին> նախընտրեցի իմ Եկեղեցուց ու պապերիս հավատքից:

Հավա՞տք: Չունեմ: Որովհետև աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն եմ:

Պետությո՞ւն: Ես չգիտեմ դա ինչ է և ինչու է իմ ուսերին դրված: Ես սիրում եմ, երբ ինձ այլք են կառավարում:

Այլ՞ք: Միշտ քամահրանքով եմ մոտեցել նրանց: Որովհետև համեմատությունից խուսափելով ու սեփական սխալները չտեսնելու տալով՝ իմ բացառիկությունն եմ որոճացել:

Բացառիկությո՞ւն: Այո, երեք միլիոն բացառիկություն, վեց միլիոն էլ ի սփյուռս աշխարհի:

Ի սփյո՞ւռս: Զի քաղցր է հպատակություն օտարաց և մոռացություն չարեաց հայրենեաց:

Հայրենի՞ք: Ունեմ, ես իմ հայրենիքն ունեմ, ինչպես իմ Աստվածն ունեմ: Ուրիշինը չլինի հանկարծ: Ուրիշի խնդիրը մեջը դրված չլինի հանկարծ: Մենքի հավես չկա:

Մե՞նք...

Մարի Կարապետյան




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles