Կարդում եմ՝ "Րաֆֆին Մայր Աթոռին մարտահրավեր է նետել"
Մտածում եմ՝ Րաֆֆին որ հոր կեղծած հայոց պատմության հատորներն էլ դնի, որդու ամերիկյան անձնագիրն էլ ու վրաները կանգնի, էլի շաաատ փոքր կլինի Մայր Աթոռին մարտահրավեր նետելու համար: Դրա համար նրա կյանքն էլ, տարիքն էլ չեն հերիքի: Մայր Աթոռին մարտահրավեր նետելու համար Րաֆֆին պտի ժամանակի մեքենա ճարի, հետ գնա մոտ երկու հազարամյակ, հետո էլ էդ նույն մեքենայով առաջ գնա ևս մի քանիսը, նոր տեսնի ինչ կարող է անել...
Մայր Աթոռը Րաֆֆի համար կուսակցություն չի, որ մարտահրավեր նետի: Մեկ թողնես կսկսեն ժողովրդի անունից խոսել, մեկ էլ՝ մեծ-մեծ կփրթեն ու իրենց Նապոլեոն կզգան կամ էլ պարսից Հազկերտ թագավոր...
Այ նաև էս կարգի բաների համար է սիրտս խառնում էս քաղաքական մայմունություններից: Հերիք չի ժողովրդի անունն են ամբողջ օրը հոլովում, դեռ մի բան էլ սկսում են խցկվել հոգևոր ոլորտ ու պղտորել մարդկանց մտքերն ու հոգիները:
Բախտները բերել է, որ Մայր Աթոռը վրաց պատրիարքարանը չի, ամեն հիմար բլթոցի համար նզովքի չի ենթարկում, որ իրենց նետած մարտահրավերներով ու օխտը պորտով տակից դուրս չգան: Ու առիթից օգտվում են:
Մեծ Պահք է, փորձությունների շրջան, ամեն հինգ տարին մեկ մի շաբաշ պտի անեն, բա առանց դրա՞