Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

"Որ չասեմ, կպայթեմ"շարքից

$
0
0
Ուսանող տարիներին՝ ջրիկությունից ու պարապությունից, որ եկեղեցու մոտ հարսանիք էինք տեսնում, մտածում էինք խոխմի համար գնալ-մասնակցել հարսանիքին ու փեսու կողմին ներկայանալ հարսի կողմից, հարսի կողմին՝ փեսու կողմից, աղեկ մը ուրախանալ ու դուրս գալ:

Բայց անկապ ու անծանոթ մարդու քելեխին գնալ մտքներովս երբեք չէր անցնում: Ինչպես նաև մտքներովս չէր անցնում, որ կարելի էր առաջադրվել ու ձայներ հավաքել անծանոթ մեռելա ու հարսանքատներ գնալով:
Ես իհարկե հասկանում եմ, որ դա ինքնաբուխ ու անհաղթահարելի սիրո դրսևորում էր Րաֆֆու կողմից, ոչ մի փիար ու ընտրություն կապ չունեն, բայց Րաֆֆին մի 20 տարի անընդմեջ ապրում էր ժողովրդի հետ կող կողի, դուրսը բոլորին "փարև" մը ըսում, բայց օրինակ իմ հարսանիքին էդպես էլ չէր եկել:

Հ.Գ. Վերընտրված նախագահին մի տոննա պրետենզիաներ ունեմ՝ հայ-թրքական անվավեր չճանաչված արձանագրություններից մինչև լեզվի օրենք ու վարչապետաարհավիրք, բայց ինձ րոպե-Րաֆֆիի տարբերակում հետաքրքրում է, թե բոլոր առումներով անռեսուրս թեկնածուի ինչի հետ են մարդիկ հույս կապել՝ նրան ձայն տալով: Ի դեպ, իմ խիստ բացասական վերաբերմունքը նրա հանդեպ մի կողմ եմ թողնում, ինձ իմ հարցի պատասխանն է հետաքրքիր:

Ու մի բան էլ, ծոմադուլից հետո մարդը դարակազմիկ քաջ Նազարի հրամանների նմանհայտարարություն էր արել, որ գետերն երկու ափ ունենան, արևը առավոտը դուրս գա, իրիկունը կորչի-գնա, բան... Եթե նախագահ ընտրվեր, դրա՞նք էր իրականացնելու... Հըմ


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles