koreolan-ը, որպես բարի սրտի տեր անձնավորություն, օգնության ձեռք է ուզում մեկնի ԿԳ նախարար ընկեր Աշոտյանին:
Եթե փորձեմ մի քիչ խորանալ ընկ. Աշոտյանի ամեն արտահայտության մեջ, շատ ավելի դաժան լույսի ներքո կերևա մեր դառն իրականությունը: Օր. "իմ երկրին" արտահայտությունը ("Հայաստանը դո՞ւ ես" ը՛նկ. Աշոտյան)... Կամ "քո կապերով, հմտություններով ու գրանտերով օգուտ բերես"-ը, կներեք, չարչու խոսքեր են, ոչ թե պետության պաշտոնյայի, որը գլուխ է գովում տեկտոնիկ տեղաշարժերինդիմակայած լինելու համար:
Սակայն անկախ ամեն ինչից, ես կարծում եմ, որ ընկ. Աշտոյանին լուրջ մեղադրանքներ ներկայացնելը սխալ է: Նա ընդամենը համակարգի մի մասնիկ է: Համակարգի, որն արտագաղթ է խրախուսում ու խթանում ամեն հնարավոր միջոցներով: Համակարգի, որը Բոլոնյան օքեյների խաթր վերջնական թաղեց թե՛ կրթությունը, թե՛ գիտությունը Հայաստանում:
Երբ վերացնում ես գիտությունը ու տեղն արձան ես կանգնեցնում, գալիս են աշոտյաններն ու քեզ բրդում են դուրս՝ գրանտերի ու կապերի միջոցով քյար կպցնելու:
Պատկերացնու՞մ եք՝ տարեկան 500.000 դոլար հատկացումներով, որ գնում են Հայաստանի վրա թքած ունեցող ինչ-որ օտարազգի գիտնականների, Հայաստանում գիտության ոլորտի ինչքան հարց կլուծվեր: Գոնե, հարգելով նույն Վիկտոր Համբարձումյանին, աստղաֆիզիկայի ոլորտ ներդրվեին էդ գումարները:
Բայց մեզ մոտ արձանները կենդանի մարդկանցից ավելի արժեքավոր են:
- «Ավելի լավ է, որ դու` որպես փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտություններով, քո գրանտերով և այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբարանտ, եթե պետությունը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել»: (C) Արմեն Աշոտյան։