Մեր էս Հյուսիսային պողոտան իսկական չկայացածության մարմնավորում է: Չկայացած կապիտալիզմ, չկայացած գլամուռ, չկայացած սպառողականություն, չկայացած "հանճարների" դրսևորում և այլն:
Ի՞նչ արեցին: Վերցրին ի սկզբանե բոլորին պատկանող քաղաքի մի կարևոր հատված, տեղահան արեցին բնակիչներին (տեղահան բառը հատուկ եմ օգտագործում, քանի որ համարժեք փոխհատուցում չտվեցին), կիսկսեցին մի քանի հոգու մեջ էդ հատվածը, սկսեցին ծախծխել սրան-նրան, սրանք-նրանք եկան, չկայացած ճարտարապետներին ցույց տվեցինքթներին չհասնող խաղողուրիշ երկրների մայրաքաղաքների նկարներ ու ասացին՝ սրանցից ենք ուզում, ու գնաց...
Իրենց թվաց, թե կապիտալիզմը կայանում է, այնինչ, անգամ շենքերը կիսատ մնացին...
Իրենց թվաց, թե հեսա գլամուռը տեղ է գտնելու էդ շենքերում, այնինչ գլամուռը դրսևորվեց միայն մի քանի հարուստների կողմից դատարկ շենքերում տներ գնելով ու սոբչակներին բնակարաններ նվիրելով: Վերջիններս էլ թքած ունեն էդ բնակարանների վրա...
Իրենց թվաց, թե աշխարհի բրենդերը պիտի լցնեն ու պլպլացնեն էդ պողոտան, այնինչ էդ բրենդերի խանութները Հայաստանի բնակչության աննշան մասին են հետաքրքրում, էն էլ անգամ նրանք նախընտրում են դուբայներից ավելի էժանները ձեռք բերել...
Իրենց թվաց, թե ճարտարապետության նապոլեոններ են դառնալու, այնինչ դարձան ծաղրուծանակի համատարած արհամարանքի առարկաներ...
Ու էս ամենը տեղի ունեցավ/է ունենում մի երկրում, ուր դեռ երկրաշարժի հետքեր կան, անբնակարան փախստականներ (հիմա նաև Սիրիայից), զինվորականներ, երիտասարդներ ու ընդհանրապես, անտուն մարդիկ:
Ու շենքերը կանգնած են դատարկ, ու մարդիկ ապրում են անտուն:
Սրանց արանքում լուծում կա... Մի օր ամենագլամուռային շենքը դառնա ծերանոց ու աղքատանոց: Էնտեղ ապրեն մարդիկ, որ թքած ունեն էդ ճոխության վրա, թանկանոց վերելակների, մարմարե աստիճանների ու շատ վիայփի հարևանության վրա:
Մի անգամ ասել էի, կրկնեմ՝ էն, ինչ փորձում են դարձնել Հայաստանը՝ անսիրտ, անհոգի ու անխիղճ կապիտալիստների երկիր, Հայաստանին չի սազում: Սա Հայաստանի համար խորթ տեսակ է, պիտի մի ձևով մաքրվի ու վերանա
Ի՞նչ արեցին: Վերցրին ի սկզբանե բոլորին պատկանող քաղաքի մի կարևոր հատված, տեղահան արեցին բնակիչներին (տեղահան բառը հատուկ եմ օգտագործում, քանի որ համարժեք փոխհատուցում չտվեցին), կիսկսեցին մի քանի հոգու մեջ էդ հատվածը, սկսեցին ծախծխել սրան-նրան, սրանք-նրանք եկան, չկայացած ճարտարապետներին ցույց տվեցին