Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 16

$
0
0
Անձրևանոցս փչացել է։ Մաշտոցի վրա՝ դալաններից մեկում արհեստանոց կա։ Վաղուցվա։ Երևանի հայտնիներից մեկը։ Հիմա վերանորոգողը մի տատիկ է։ Ամուսնու մահվանից հետո ինքն է սկսել զբաղվել։
Մտա, նայում եմ՝ անձրևանոցների տեղակ երաժշտական գործիքներ են կախած։ Տատիկը նույնն է, բայց, մտածում եմ, երևի պրոֆիլն է փոխել։ Ափսոս, քյամանչա չունեմ փչացած։ Չնայած, աշխատող քյամանչա էլ չունեմ…

Բայց չէ, նաև անձրևանոցներ է վերանորոգում։

- 1200 դրամ, աղջի՛կ ջան։ Երկու օրից։

Փոքր քառակուսի վառարանի վրա ինչ-որ բան է խորովում։ Ոնց որ թե բադրիջան։ Ծխի հոտը մտավ մազերիս մեջ ու մի քանի ժամով պինդ տեղավորվեց։ 

Դուրս եկա, քայլում եմ մտքերով տարված։ Մեկ էլ զգում եմ, որ սիդիների կրպակի ստենդից մեկը տարօրինակ հայացքով վրաս է նայում։ Մտքերս թռան։ Ուշադիր նայում եմ՝ Ջեյ Լոն։ Աաա, նախանձում է, ինքն արևից խամրած, իսկ ես էսօր թարմ տեսք ունեմ։ 
- Հըմ,- ուսերս եմ թոթվում։ - Մեռի նախանձից…

Ես կապրեի էս փողոցում… Խաղողի թփերով ծածկված էս պատշգամբով տանը… Երևանում ես իրոք տան զգացողություն ունեմ…

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles