Էստեղ գրված է, որ ֆեյսբուքում հավաքվել են ինտերնետով քաղաքացի-քաղաքացի խաղացողներ ու պահանջում են Սեյրան Օհանյանից ու ոստիկանապետից, որ ինքնասպանություն գործեն։
Հիմա չգրեմ էլի, որ ահավոր է, ինչ որ կատարվել է բանակում, չնայած ոչ մեկ էլ կոնկրետ չի ասում ինչ է կատարվել։ Ես մեր ամեն զինվորի վրա եմ դողում։
Համ էլ ասեմ, որ էս գրառումը գրում եմ հատուկ Սեյրան Օհանյանի պահով։ Չէի ուզենա նրան հավասարացնեին որևէ մեկի հետ, մանավանդ ոստիկանապետի։
ԲԱՅՑ, էսօր ինտերնետով էդ 140 հոգին որ էդքան ազատ ու խաղաղ պայմաններում հնարավորություն ունեն ելույթներ ունենալ ու Սեյրան Օհանյանից պահանջել ինքնասպանություն՝ թեկուզ ալեգորիկ ձևով, էլի Սեյրան Օհանյանի ու նրա նմանների շնորհիվ է։ Մարդը իր կյանքը վտանգել ու առողջությունը զոհել է նաև հանուն էդ մի քանի հոգու էսօրվա ազատության։
Չգիտեմ, էդ խմբից քանիսը կփախնեն կամ փախել են բանակից, քանիսը որ երկրում են ապրում ու քանիսը Հայաստանում։ Գիտեմ, որ էդ խնդիրը կա, ու որ մենք իրոք ամեն զինվորի մազի վրա անգամ պետք է դողանք, մեր գլխների վրա պահենք էդ տղաներին։ Գիտեմ, որ խնդիրներ կան ու շատ լուրջ խնդիրներ։ Գիտեմ, որ պետք է պատժել մեղավորներին։ Բայց, պետք է ի վիճակի լինել թացը չորից տարբերել, ոնց որ ասում են…
Չգիտեմ, երևի մի քիչ խառը ստացվեցին մտքերս, բայց հուսամ՝ հասկանալի։ Շնորհակալության զգացողություն ունենալը շատ բարձր արժանիք է, ցավոք, մեզ ոչ միշտ բնորոշ։