Երեկ Խլուրդի մոտ մի քիչ խոսեցինք ու եզրահանգեցինք, որ Դիլիջանի միջազգային դպրոց կոչեցյալը ստեղծվեց հայերեն լեզվի ատկատի հաշվին: Չորով ատկատ էր, բառիս ամենախորն իմաստով, ամենակեղտոտ ձևով: Դրեցին լեզվի օրենքն ատկատի ենթարկեցին ու դրանով փորեցին հայալեզու կրթության գերեզմանը...
Հիմա էդ Դիլիջանի ֆիքստուլ դպրոցում կսկսեն աշխարհի քաղաքացիներ կերտել՝ առանց նիպրիսծիժնի առմյանսկիի կամ դրա տնազով, իսկ միջազգային բառն էլ կարող են արտահայտել մի երկու պակիստանցու կամ չգիտեմինչցու պետբյուջեի հաշվին ասենք կրթաթոշակ տրամադրելով (հնարավոր սցենար է, ինչո՞ւ ոչ, հիշենք ոմանց երազած աշխարհի քաղաքը և անիմաստ փողեր ծախսելու ֆենոմենալ կարողությունը՝ օրինակ գելի գլխին 100.000 դր և այլն):
Իսկ արտագաղթն ի՞նչ է, եթե ոչ ազգի ատկատ: Բա մնան հեղափոխություն անե՞ն, կասեր վարչապետը: Ավելի լավ է ատկատի ենթարկեն մարդկանց. բարեպաշտ պաշտոնյաների աղոթքներով Աստված ռուսաստաններին ճամփեք է տվել, չի խնայել, թող ասֆալտ փռեն և այլն, և այլն:
Էնպես որ կենսաթոշակայինն ի՞նչ, գոմեշի միսն ի՞նչ, անգամ զուգարաններն՝ ի՞նչ, երբ մարդու ու հոգու ատկատ է գնում ու դրա համար պատախսանատուներ չեն բացահայտվում:
Իսկ պետությունս կառավարվում է ոչ թե "ոնց անենք որ լավ լինի"-ով, այլ պաշտոնյաների անձնական փիարով:
Հայաստանի հանդեպ սերն էլ քարոզվում է եռագույն սրտիկներով, ասես Հայաստանի օրացույցը հավերժ լռված է փետրվարի 14-ի վրա ու մենք էլ հավերժ վալենծիկ ենք տոնում մեր ու մեր երկրի միջև: