Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ռոտարիքս՝ հերթական փո՞րձ հայ "ճագարիկների" վրա

$
0
0
Ինչքան հասկացա, հոկտեմբերից սկսած բոլոր նորածին երեխաներին՝ առաջինը 6 շաբաթական, երկրորդը 12 շաբաթական հասակում, սկսելու են պատվաստել ռոտավիրուսի դեմ (աղիքային ինֆեկցիա), որից, դատելով ինտերնետում եղած նյութերից, ընդամենը հիգիենայի պահպանման դեպքում կարելի է խուսափել: 

Հերթական անգամ չեմ վստահում: Հերթական անգամ հիշում եմ կարմրուկի ու կարմրախտի դեմ, ըստ բազմաթիվ մասնագետների՝ անիմաստ պատվաստումը, որից հետո դեպքեր էին եղել, երբ պատվաստված երեխաներն ընկել էին կոլապսի մեջ, իսկ ռեպրոդուկտիվ տարիքի աղջիկները, պատվաստումից հետո մի տարվա ընթացքում հղիանալու դեպքում, ստիպված էին եղել արհեստականորեն ընդհատել հղիությունը, քանի որ ոչ ոք երաշխիք չէր տվել, որ նրանցից ծնված երեխաները առողջ կլինեն, եթե չեմ սխալվում, խոսքը մտավոր առողջության մասին էր:

Էն ժամանակ էլ փիար էր, հիշում եմ երգիչներ էին մասնակցում, իրենց երեխաների հետ նկարվում էին պաստառների համար:

Հիմա հերթը էս ռոտավիրուսինն է: 

Առողջապահության նախաարարությունը կատարե՞լ է հետազոտություն՝ ինչ կողմնակի հետևանքներ կարող է ունենալ էդ պատվաստումը երեխաների համար:
Կա՞ երաշխիք, որ որոշ ժամանակ անց երեխաները ավելի լուրջ առողջական խնդիրներ չեն ունենա: 

Մի-երկու տարի առաջ Շվեդիայում բոլոր երեխաներին պատվաստեցին խոզի գրիպի դեմ, դրանից հետո մի տարվա ընթացքում բազմաթիվ երեխաներ շատ լուրջ առողջական խնդիրներ ունեցան: Շվեդները վրդովվեցին, բայց շատ ուշ էր արդեն: 

Այսպիսով, ՀՀ Առողջապահության նախարարութո՛ւն, կա՞ն հակացուցումներ, կա՞ն հետազոտություններ հետագա հնարավոր բարդությունների մասին, թե՞ մեր երեխաներն էս անգամ ևս փորձաճագարի դեր են կատարելու: Բացի էդ պատվաստման փիարից, ուրիշ բան չունե՞ք մարդկանց ասելու: Իր վրա պատասխանատվություն վերցնու՞մ է որևէ ՀՀ պաշտոնյա, եթե Աստված չանի, որևէ խնդիր առաջանա: Կա՞ մեկը, որ պատասխան կտա:

Նախորդ դեպքում ոչ ոք պատասխան չտվեց: Ոչ ոք

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles