Նայում եմ սեպտեմբերի 1-ի տեսանյութեր:
Չէ, լավ է, որ առաջին դասարանցիների համար հատուկ տոն են փորձում կազմակերպել, երգ-պար: Հեն է, Կենտրոնի թաղապետն անգամ էքսկուրսիա է կազմակերպել երեխաների համար մանկական երկաթուղում: Դե մի քիչ գլամուռոտ իհարկե, ինչը հեչ պարտադիր չի երեխեքի համար:
Բայց ինձ միշտ մի բան է հետաքրքրել, ու ոչ միայն էս առիթով: Քաղաքապետարանն էլ մեկ էլ կտեսնես հունիսի 1-բան, երեխեքի համար երգ-պար են կազմակերպում ու բերում են սպայդերմենների, միքի մաուսների ու դոնալդ դաքերի...
Ես չեմ հասկանում, մանավանդ քաղաքապետարանի մակարդակով անցկացվող միջոցառումներում կարգին հեքիաթների հերոսների շորեր դժվա՞ր է կարել: Լավ, նույնիսկ եթե ոչ Քաջ Նազարն ու անբան Հուռին, բայց Կարմիր գլխարկի, կոշկավոր կատվի կերպարները հո՞ կարելի էր երեխեքին ներկայացնել: Կամ էլ չեբուռաշկայի՝ ոտից գլուխ շագականագույն կենդանի է, ինքն էլ պուճուր-մուճուր, շատ կտորի ծախս էլ չկա:
Մեկ էլ մանկական միջոցառումներին որ ծնլգ-տնգլ ռաբիզ են միացնում կամ "ա'մ սոու սեքսի" դըմփ-դըմփ, չեմ հասկանում: Էդքան մանկական երգեր կան:
Ամմա ի՞նչ գիտնամ