Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 5

$
0
0
Եկավ Հայաստանի համար ծանր ժամանակահատված: Հունգարիայի հանդեպ կոշտ դիրքորոշում հայտնելուց հետո պիտի աշխատել, շարունակել, հետևողական լինել ու կարևորը պատկերացնել՝ ինչ ենք ուզում, որ լինի շարունակությունը: Պատկերացնել հետո-ն:

Միջազգային լրատվական դաշտը գրեթե էնքան դժվարամարս ու մեզ համար անկառավարելի ոլորտ է, որքան ասենք Մարսի ուսումնասիրությունը: 

Երեկվա մեր կողմից տարածված տեղեկատվության դիմաց էսօր արդեն ռուսական լրատվամիջոցներում գնում է ադրբեջանական տարբերակը: Ու սա տարածքային ու ինֆորմացիոն հասանելիության առումով երևի ամենամոտ երկիրն է: Սա նախագահի երեկվա հայտարարության հիման վրա կազմած նյութ, սա էսօրվանը: 

Օբամաների, պուտինների, սարկօլանդների հայտարարությունները ոչինչ չեն փոխի: Երևի միտված կլինեն հայերիս մեջ շնորհակալության բուռն ալիք առաջացնելուն (հայերի հետ աշխատելիս դրանից հեշտ գործ չկա) ու հորդորելու շարունակել բանակցությունները՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու ու միջազգային արդարապաշտ հանրությանը վստահելու շուրջ: 



Ենթադրենք, որ համայն հայությունը մի շաբաթ, տաս օր անդադար աշխարհով մեկ բողոքի ակցիաներ կազմակերպեց Հունգարիայի դեպսանատների դիմաց: Ո՞րն է մեր պահանջը: Ոչ թե իմ, մյուսի, մյուսի անհատական կարծիքների տեսքով, այլ մեր՝ որպես ՀՀ պետության մասնիկների: Պահանջը պիտի լինի գիտակցված ու ընդհանուր բոլորիս համար: 
Ի՞նչ ենք պահանջում: Անասունի հետ հանձնում Հունգարիայի՞ն, չգիտեմ որքանով է կիրառելի տեսականորեն, ըստ հազար ու մի կոնվենցիաների, բայց գործնականում անիմաստ է: 
Դադարեցնո՞ւմ ենք բանակցությունները: Ինձ համար էդ բանակցությունները միշտ ավելորդ են եղել, բայց ես չգիտեմ ինչքանով ՀՀ պետության ուժը կպատի կոշտ կերպով դադարեցնել, ու ինչ հանգամանքների առաջ մեզ կկանգնեցնեն նույն "բարեկամ" գերտերությունները՝ քաղաքական, տնտեսական ու ռազմական սպառնալիքներից մինչև իսկ սցենարներով սարքած սադրանքների շնորհիվ պատերազմի վերսկսում (կարճ ասած ինչ կարգի տեռորի մեզ կենթարկեն):
Ու հարցը հարց է ծնում...

Չմոռանանք, որ Ալիևն էլ լրիվ էշ չի, իսկ "միջազգային հանրությունը" լավ էլ տեղյակ եղած կլինի հանձնման գործընթացին, օքեյն էլ՝ տված: Ասանժի ականջը կանչի:

Շատ կուզեի վստահ լինել, որ մեր նախագահը հստակ պատկերացում ունի՝ ինչ է անելու, ինչ ելքով և ինչի համար:

Շատ կուզեի հիմա աչքերս փակ, կուրորեն վստահել ու... Ու էդ դեպքում ես զինվորն եմ իմ երկրի՝ մոռանալով ամեն տեսակի անհամաձայնություն, քննադատություն, որ ունեմ իշխանության ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում:
   
Ու խաղաղություն եմ ուզում մեր սահմաններին:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles