Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Եկեղեցու "լռելու" պահով

$
0
0
Ես շատ եմ զարմանում մեր տրամաբանության վրա: 

Շատ կուզենայի, որ վերջապես հասկանայինք, որ եկեղեցին ո՛չ կուսակցություն է կամ ինչ-որ մի հերթական իրավապաշտպան ՀԿ, ո՛չ էլ պատվերով համերգ ելույթ կատարող մարմին:

Ինչի՞ են եկեղեցու ձայնը լսել պահանջողները սովորաբար մարդիկ, ովքեր թքած ունեն եկեղեցու խոսքի վրա: Երևի որովհետև նրանք, ովքեր իրոք էդ խոսքի կարիքն ունեն, եկեղեցում են, եկեղեցացված ու ավելի լավ են պատկերացնում իրենց ինչ է պետք եկեղեցուց: 




Երիտասարդներ են հավաքվել, զանգել են Գերմանիայում թեմի առաջնորդին, թե ՀՀ դեսպանատան առաջ բողոքի ակցիա ենք կատարում նեմեցին պատիժ ենք պահանջում, հոգեևորական ուղարկեք... Բնականաբար չեն ուղարկել: Ինչի՞: Որովհետև, սիրելինե՛րս, ինչքան էլ ՀՀ պետությունը ներկայացված լինի էսքան անճոռնի կերպարանքներով, եկեղեցին դուրս չի հայոց պետականության դեմ: Ներսից չի հարվածի, հասկացեք: Հիմա շատերը կասեն՝ սրանցից ի՞նչ պետականություն, համաձայն եմ, իմ երազած պետականությունն էլ էս չի, բայց...  

Եկեղեցու իմաստությունն ավելի խորն է: Հայ-թրքականի ժամանակ ես էլ էի շատ ուզում, որ եկեղեցին արտահայտվեր, խոսեր, դեմ խոսեր... Հետո մեկ-երկլու հոգևորականի հետ խոսեցի: Հետո, շաաատ հետո, երբ մեջս նստեց էդ ժամանակվա ալեկոծությունը, ես հասկացա՝ եկեղեցին իմաստուն էր: Նրա աղոթքն ու հույսն առ Աստված են, ոչ թե սրա-նրա խելքն ու քայլերը: Հո՞ չէր անիծելու, իմաստություն ու ուժ էր խնդրելու Աստծուց... Ու փառք Աստծու, ինչ-որ չափով թաղվեց էդ կործանարար գործընթացը: 

Ինչևէ: 

Հաջորդը, արդյո՞ք բնական չի, որ պիտի դատապարտի էդ գազանությունը: Ու պիտի դատապարտի ատելության ամեն տեսակի դրսևորում՝ լինի նեմեցի կատաղացրած շուն, թե նեմեցի արյուն պահանջող ատելություն: Եկեղեցու համար նեմեցն էլ, նրա գազաններն էլ, Վահեի նկարով ավատարով մարդու հիշատակը պղծող պրովոկատորն էլ էլ մոլորյալ ոչխարներ են, որոնց բոլորի համար նա աղոթում է: 

Եվ հետո, ի՞նչ գիտենք, թե Վեհափառը լռում է: Չէ՞ որ նա կարող է ներքին կարգով միջամտած լինել, ու մենք կարող է դրա մասին իմացած չլինենք: Վեհափառը պոպուլիստ ու մարդկանց դիակների վրա միավորներ հավաքող վայ-իրավապաշտպան ու վայ-մտավորական չի: 

Հերիք է ամեն ինչ խառնենք իրար: Հերիք է ատենք ու պահանջենք ամեն ինչ բոլորից, բացի ամենապարզունակ բաները ինքներս մեզնից: 



Եւ սա էլ վերջում՝

Նշենք, որ ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ընկերությունը մարտի 25-ից դադարեցրել էր Երեւան - Հալեպ - Երեւան չվերթը, սակայն, ինչպես ավիաընկերության խոսնակ Նանա Ավետիսովան բացատրեց, իրենք հաշվի են առել Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակը եւ հուլիսի 2-ից ընկերությունը կվերականգնի չվերթը։ Ուշագրավ է, որ այդ չվերթը վերականգնելու խնդրանքով «Արմավիային» դիմել է անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

աղբյուրը

Ու առանց որևէ մամլո ասուլիսի, որ ծափեր հավաքի

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles