Կարծես թե ամբողջապես ցրվեցին բոլոր ամպերը պատրանքները, որ տածում էինք խորհրդարանական ընտրությունների հանդեպ:
Մեզնից ամեն մեկը տեսնում էր ինչ-որ թեկնածուի, կուսակցության, որին կամ հավատում էր, կամ համարում էր չարյաց փոքրագույնը, կամկարապետիչ չակնորիս: Մեկը դեռ վաղ 90ականներից հավատացել էր Րաֆֆիի շորտերին, մյուսը ձեռքին բռնած ծաղիկներին, երրորդը վերջին շոուին՝ ծոմի տեսքով, չնայած մարդը հստակ ասում էր՝ ասելիք չունեմ, ջանըմ, ըշտը լըռված ենք էլի:
Մեկ այլ մեկը հավատացել էր Լտպ-ին ու նրա մեջ տեսնում էր "մոնղոլ-թաթարական Ռեժիմի" դեմ աննկուն մարտիկի, "Շարժման" առաջնորդի, մյուսը Նիկոլի ձենին էր կարոտել "Շարժման" օրերին անդադար հնչող, երրորդի բռունցքն էր անկախ իրենից սեղմվում, ազատ-անկախ-Հայաստան էլ հոգին էր ճչում:
Մեկ այլ ոմանք հավատում էին դաշնակներին՝ թուրքի արյուն խմող ու, իրենց իսկ ձևակերպմամբ, քաղաքակիրթ ընդդիմությանը, որի քաղաքային կրթվածությունն արտահայտվում էր թեթև քննադատելուց առաջ ինտելլեգենտ կոկորդային "հըմ-հըմ" հազով:
Ու որ ամենակարևորն է՝ ինչ-որ մարդիկ ասում էին՝ ցանկացածը, մենակ ոչ սրանք: Սետ-ա-դիղ, հավատում էին, թե տարբերություն կա:
Կներեք, այստեղ անցում չեմ կատարում առ ՕԵԿ ու իշխանական կուսակցություններ: Նոր բան չկա ասելու:
Արդյունքում կարծես թե բոլորը պետք է գոհ լինեն,բացի կարապետիչից, քանի որ բոլորի նախընտրած կամ պարզապես քվեարկած ուժերից հայտնվել են ԱԺ-ում: Ոմանց փայը շատ է, ոմանցը՝ քիչ, բայց կարծես թե ամբողջությամբ արտահայտում է իրական պատկերը, այսինքն գոյություն ունեցող իրողությունների իրական արտացոլանքն է:
Էդ դեպքում ինչի՞ են մարդիկ իրենց խաբված զգում: Ձայն ես տվել՝ ստացել ես: Ցուցակների՞ն ծանոթ չէիր, իրական շանսերը՞ չէիր գնահատել: Չէ, ամեն ինչ տրամաբանության մեջ է, ամեն ինչ սպասված,նույնիսկ ՕԵԿ-ը:
Իսկ տեղի է ունեցել հետևյալը: 20 տարվա շրջանակը փակվել է: Ո՞վ չգիտեր, որ գրեթե բոլոր կուսակցությունները՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողություններով հանդերձ, ծլել են ՀՀՇ-ից, ո՞վ չգիտեր, որ երբեմն դեմքերն են փոխվել, իսկ համակարգն ու գործելաոճը նույնն են մնացել, ո՞վ չգիտեր, որ հաճախ անգամ դեմքերը ոչ թե փոխվել են, այլ ՏԵՂԱփոխվել են դաշտից դաշտ:
Հաստատ բոլորն էլ գիտեին, ուղղակի հաստատ մի մասը մոռացել էր, մյուս մասն էլ ինքն իրեն էր խաբում: Ու հոպ, իրենք՝ ողջ երեսոփխանական իրենց անձեռնմխելիությամբ, եկան շրխկացնելու մեր ճակատին մեր իսկ իմացածը: Ոչինչ չի փոխվել, ոչ մի գաղափար, ոչ մի սկզբունք: Ամեն ինչ նույնն է:
Մի տարբերությամբ՝ հիմա արդեն ոչ մեկ չի ձևացնում, թե ինքը հակառակ կողմում է: Հիմա ամեն ինչ տեղն է ընկել:
Իրենք բոլորը մի կողմում են, մենք՝ մյուս:
Ու շրջանը փակվել է: Նրանք բոլորը հիմա մի շրջանում են՝ նստաշրջանում ու գումարման մեջ: Իսկ մենք էս կողմն ենք: Ու դա շատ լավ է:
Էլ չեն ձևացնի, թե պայքարում են ու մեզ էդ թատրոնի մասնակից չեն դարձնի: Այսինքն, դեռ կձևացնեն, բայց մենք էդ թատրոնի մասնակից չլինենք: Պետք է կենտրոնանալ ալտերնատիվներ գտնելու վրա, փնտրելու ու մեր ճամփան գտնելու: Ելք է պետք գտնել, քանի նրանք էնտեղ գումարվում են:
Շրջանը փակվեց: Ոնց բոլորը մի տեղից դուրս էին եկել, էնպես էլ բոլորը նորից հավաքվեցին մի տեղ: Թակարդն են ընկել, ու պետք է բերանը կապել թակարդի, որ դուրս չգան:
Իրենց վրա էլ ժամանակ պետք չի ծախսել:
Մենք հիմա երևի պիտի փորձենք հասկանալ՝ ինչ անել...
Մեզնից ամեն մեկը տեսնում էր ինչ-որ թեկնածուի, կուսակցության, որին կամ հավատում էր, կամ համարում էր չարյաց փոքրագույնը, կամ
Մեկ այլ մեկը հավատացել էր Լտպ-ին ու նրա մեջ տեսնում էր "մոնղոլ-թաթարական Ռեժիմի" դեմ աննկուն մարտիկի, "Շարժման" առաջնորդի, մյուսը Նիկոլի ձենին էր կարոտել "Շարժման" օրերին անդադար հնչող, երրորդի բռունցքն էր անկախ իրենից սեղմվում, ազատ-անկախ-Հայաստան էլ հոգին էր ճչում:
Մեկ այլ ոմանք հավատում էին դաշնակներին՝ թուրքի արյուն խմող ու, իրենց իսկ ձևակերպմամբ, քաղաքակիրթ ընդդիմությանը, որի քաղաքային կրթվածությունն արտահայտվում էր թեթև քննադատելուց առաջ ինտելլեգենտ կոկորդային "հըմ-հըմ" հազով:
Ու որ ամենակարևորն է՝ ինչ-որ մարդիկ ասում էին՝ ցանկացածը, մենակ ոչ սրանք: Սետ-ա-դիղ, հավատում էին, թե տարբերություն կա:
Կներեք, այստեղ անցում չեմ կատարում առ ՕԵԿ ու իշխանական կուսակցություններ: Նոր բան չկա ասելու:
Արդյունքում կարծես թե բոլորը պետք է գոհ լինեն,
Էդ դեպքում ինչի՞ են մարդիկ իրենց խաբված զգում: Ձայն ես տվել՝ ստացել ես: Ցուցակների՞ն ծանոթ չէիր, իրական շանսերը՞ չէիր գնահատել: Չէ, ամեն ինչ տրամաբանության մեջ է, ամեն ինչ սպասված,