Մի մարդ որոշում է, որ պիտի սկսի աստվածահաճո կյանքով ապրել: Աստծուն աղոթք է անում, թե՝ Տեր Աստված, ցո՛ւյց տուր ինձ ճանապարհը, ասա՛ ինչպես ապրեմ, որ քեզ հաճելի լինի:
Ու գիշերը երազին տեսնում է մի չորսը թաթը կտրած աղվես՝ արտի մեջտեղում պառկած: Մտածում է՝ տեսնես էս աղվեսը ո՞նց է սնվում, մեկ էլ տեսնում է մի առյուծ է գալիս՝ բերանի մեջ նապաստակ: Դնում է աղվեսի կողքին, սա ուտում է...
Վեր է կենում էս մարդը, ասում է՝ իմացա: Կողք քաշվեմ գործերից, բան չանեմ, Աստված ինձ կկերակրի: Անցնում են օրերը, սա մի անկյունում պառկած, ոչինչ չանելով սպասում է, թե մեկն իրեն ուտելիք պիտի բերի: Իսկ ուտելիք բերող չկա:
Նեղված Աստծուն է կանչում, թե Տեր Աստված, ախր երազումս ինձ ճամփա ցույց տվեցիր, էդպես արեցի, բայց ինձ չես օգնում: Սոված եմ մնում: Ու մի ձայն է լսում վերևից.
- Հիմա՛ր, առյուծի պես պիտի լինես, ոչ թե աղվեսի...
Ըշտը Սահակ արք. Մաշալյանն էր էն օրը պատմում, դուրս շատ եկավ:)