Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

պոստ-սելեկցիոն

$
0
0
Էնքան, ինչքան ես եմ զզվում ՀԱԿ-ից, էլ չգիտեմ աշխարհի երեսին ինչից կարելի է էդքան զզվել: 

Բայց, էն, որ Օրինաց երկիրն ինչ-որ շեմ անցավ հերթական անգամ, աչքերս չռվել են: Ու ասածիս ամեն տառը գիտակցելով եմ ասում.

Ա Վ Ե Լ Ի  Լ Ա Վ  Է Ր  ՀԱԿ-Ը ՄԻ ՔԱՆԻ ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՀԱՎԱՔԵՐ, ՔԱՆ ՕԵԿ-Ը ԳՈՆԵ ՄԻ ՀՈԳՈՎ ՄՏՆԵՐ ԱԺ:

ՕԵԿ-ի հանդեպ էմոցիաներս էլ մի կողմ թողնում: Մյուս կուսակցություններին չեմ էլ քննարկում: Ով ինչ է, ինչքանով և այլն: 

Բայց ասեմ ձեզ, որ ՕԵԿ-ի հերթական անգամ խորհրդարան անցնելը կարելի է դիտարկել, որպես ընտրազանգվածի, թեկուզ և 5%-ի, չկայացածության չափանիշ: Ընտրակաշառքներով ՀՀԿ-ին ու սպորտսմենությամբ ԲՀԿ-ին, "ղարաբաղցի" ատող "հայաստանցու" ՀԱԿ-ին տված ամեն աննորմալ ձայնն ավելի կայացած քվե է, քան ՕԵԿ-ին մուրաբայով կամ առանց գնացած էդ 5%-ը 

Անգամ կոմկուսն ավելի շատ ընտրող կարող էր ունենալ, ու դա կարող էր օրինաչափ լինել: ՕԵԿ-ի ընտրվելը ամեն տեսակի բնական օրենքներից դուրս բան է: 

Մենք դեռ անցնելու ճամփա ունենք, լուրջ եմ ասում: Կտեսնեք, որ հենց ՕԵԿ-ն իր թաշախուստով՝ որպես երևույթ, դուրս գա քաղաքական բեմահարթակից, Հայաստանում կսկսի կայանալ քաղաքացիական հասարակություն ու կյանքը կդառնա շաքարաքլոր բոլոր քաղցրի սիրահարների համար....

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles