Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

եսիմ

$
0
0
2008-ից հետո ընտրությունների հանդեպ զզվանքիս ավելացել է նաև վախ:
2008-ին էնքան բոլորը լարված էին, էնքան բոլորն անհանդուրժող էին, որ վերջը պայթեց: Չեմ ասում, թե գերբնական ուժի պայթյուն էր, բայց էդ օրերին քաղաքում տագնապ էր կախված, չարագուշակ լարվածություն: Անձամբ ես զգում էի: Աղմուկը շատ էր ոչ միայն փողոցներում ու անդադար միտինգների պատճառով, այլև մարդկանց ներսում ու մարդկանց՝ միմյանց միջև հարաբերությունների մեջ: Բոլորը վիճում էին, բոլորը գոռում էին, բոլորը նյարդային էին...

Ու պայթեց:

Էս տարի էլ չկարողացանք զերծ մնալ էդ բոլոր սխալ մտքերից ու զգացմունքներից: Ամեն ինչը չափից դուրս էր: Ու պայթեց: Հելիումի տեղակ ջրածինը չլիներ, կարող է ուրիշ մի բան դուրս գար ուրիշ մի տեղ: Բայց էլի տուժողները լինելու էին սովորական մարդիկ:

Չի կարելի էդքան բացասական տրամադրվել իրար հանդեպ: Նույնիսկ էդ սուտխոսան, կեղծավոր ու մեծապատիվ մուրացկանների հանդեպ պիտի աշխատենք էդքան վատ չտրամադրվել: Ինձ էլ եմ ասում: Պիտի փորձենք:

Աստված մեզ հետ: Աստված պահպանի բոլորիս՝ ամենափոքրիկ նորածնից, որ ծնվեց, մինչև ամենածերը, որ նույնիսկ ընտրության չի կարող գնալ, բայց ապրում է մեր կողքին: Չմոռանանք, որ մենք իրար թշնամի չենք: Թշնամի ունենք ու զինվորներ ունենք էդ թշնամիներից մեզ պահպանող: Ու մինչ էդ երեխեքը մեր խաղաղությունն են պահպանում, չհիմարանանք ու մեր երկրի խաղաղությունը չխաթարենք մեր անիմաստ ատելությամբ ու իրար հետ կռիվ-կռիվ խաղալով: 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles