Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

իրավապաշտպանություն

$
0
0
Ես առնվազն մի 4-5 իրավապաշտպանի երևի ճանաչում եմ: Դեմքով: Այսինքն, Կենտրոնի էն հաղորդումով որ նկարները ցույց տան, կասեմ ով ով է:

Հետաքրքիր ընդհանրություն եմ նկատել նրանց մեջ, ուզում եմ դրա մասին ասել:

Նրանցից ոչ մեկի դեմքը բարի չի, դեմքներին ժպիտ չես տեսնի, էլ չեմ ասում սեր իրենց պաշտպանյալ անձանց կամ արժեքների հանդեպ:

Որ մեկին որ խոսեցնես՝ պաշտպանում են, ու նրանց բոլորի վերջնական գերագույն նպատակը հայրենիքի բարօրությունն է: Վատ բան չկա, չէ՞, գաղափարի մեջ: Հակառակը՝ ինչքա~ն գովելի է: Ուժեղը թույլին, ճնշվածին, նեղվածին...

Բայց դեմքներից դա չի երևում: Չէի ասի, թե իրավապաշտպանի ձեռնարկ կա, որտեղ գրված է նրա իմիջի մասին, ու էնտեղ նշած է, որ տվյալ փեշակով գործով զբաղվող անձի դեմքը պիտի լինի խրոխտ-անհանդուրժող, ջղային-ատելախառը, հավերժ բարկացած և այլն...

Ու ես կարծում եմ, որ էն, ինչ գրված է էդ մարդկանց դեմքերին, իրենց իրական հոգեվիճակն է՝ ամեն ինչ բացի սիրուց:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles