Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Պաշտպանվածության մասին

$
0
0
Մի քանի օր առաջ [info]gahovhannisyan-ի հղում կարդացի հոդված այն մասին, որ Մեծ Բրիտանիայիում քրիստոնյաներին կարող են աշխատանքից հեռացնել խաչ կրելու համար:

Իբրև թե դրա տեսքը վիրավորում է այլ կրոններին պատկանող անձանց: Նախ ով էր իրենց խնդրում այլ կրոնների պատկանողներին էնքան լցնել իրենց երկիր, որ հիմա էլ մտածեն ինչ-ոնց

Իրենք դրա անունը դնում են բացահայտորեն (openly), բայց կներեք, եթե հանկարծ ու շապիկիդ տակից մի պահ խաչ երևաց, արդեն վե՞րջ: Էլ չեմ ասում, թե նույնիսկ եթե բացահայտ է երևում՝ ի՛նչ:

Շատ ցավալի դրության մեջ են հայտվել մարդիկ (թեև անգլիացիները պետք է նման բաների մասին մտածեին ավելի վաղուց, ասենք երբ սատանիզմը դարձավ օրենքով պաշտպանվող "կրոն"): Արդեն քանի դար ապրել են իրենց սեփական երկրում, իրենց բնական միջավայրում, որի բնական մաս է կազմել նաև քրիստոնյա լինելը և խաչ կրելը, և հանկարծ՝ բարև ձեզ, դուք էլ դրա իրավունքը չունեք:


Ի՞նչ ասեմ, նման երևույթներն աշխարհում դառնում են շատ սովորական: Հասարակություններում ինչ-որ անհասկանալի չափանիշներով նշանակում են խոցելիների խմբեր, որոնց սկսում են էնքան իրավունքներ տալ, որ մնացած բոլորը, ովքեր տվյալ հասարակության լիարժեք անդամներ են, երկրի տնտեսության, անվտանգության համար ծառայողները, մշակույթ ստեղծողները, տվյալ երկրի տերը հանդիսացող ժողովուրդը սկսում են դառնալ աուտսայդերներ:

Մեզ մոտ էլ հիմա շատ ավելի պաշտպանված են աղանդավորները, արվամոլները, ինչպես նաև հատուկ անձեռնմխելիության իրավունք են վայելում որոշ "ընդդիմադիրներ", որոնց աչքի վերևը եթե ունք նկատեցիր, ԵԽԽՎ-ները երկրիդ կառնեն շրջափակման մեջ: Էլ չեմ ասում, եթե հանկարծ հեքիաթն իրականություն դառնար ու մի քանի միլիոնանոց "ծպտյալ հայերի"
արցունքն աչքերին ներհոսք սկսեր դեպի մայր Հայաստան...

Օրինակ, եթե հանկարծ որևէ մեկը, էլ չեմ ասում ՀԱԵ քահանան, համարձակվեր Եհովայի որևէ վկայի խփել ու սպառնալ, չեմ կարծում, թե դատարանն էնդքան թեթև պատիժ կսահմաներ ու լղոզած ձևակերպումներ կտար, ինչքան եղավ հակառակ պարագային:

Հիմա վստահ եմ, կգտնվեն դրոշակակիրներ, որոնք խոսքերիս մեջ սպանության, անհանդուրժողականության և ատելության կոչեր կտեսնեն:
Իսկ նորմալ մարդկանց ուղղակի ուզում եմ ասել, որ նայելով նման դեպքերին, պետք չի արխային ընկնել՝ ահ, մեկ ա մեր մոտ չի լինի:
Անգլիացիներն էլ հաստատ մի քանի տարի առաջ չէին մտածում, որ մի օր նման փաստի առաջ կկանգնեն:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles