$ 0 0 Որջի տեղը գիտեին, գնացին կանգնեցին գլխին։— Խելառը մեջն է, — ասաց Գևորգը։ Կարծես երեկ հար¬բած ու գժություններ արած ընկերոջ մասին էր խոսում։— Մեջն է՝ կսպանենք։ Թող վնաս չտար, չսպանեինք...— Ու ծերունին տնավարի, կարծես եղբոր տուն էր մտնում, ներս նայեց։—Հը՛-֊հը՜... Կարելի՞ է, — ու մտավ ներս։Արթնացավ, իրար երեսի նայեցին, ու արջը սուսուփուս դուրս եկավ: Ծերունին ճամփա տվեց, կողքից անցնելիս ականջին ասաց. «Մեղավոր ես, չէ՞»:Գևորգը կրակեց բավական ուշ։Արջի տան ղռանը նստած ծիծաղեցին փախչող տանտիրոջ ետևից, թութուն փստացրին և հնարեցին հաշվետվությունը։ «Կրակեցինք՝ չկպավ, դուք հո կրակոցը լսեցի՛ք»:Էսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: