առևտրի կենտրոն, առևտրային կրպակ, առևտրային թաղամաս խոսքերից ու առևտրական գաղափարներից նրանց, ում համար Երևանը մեծ դուքյան է:
Միանում եմ էս պահանջին, չնայած պահանջներից էլ եմ հոգնել, որովհետև նրանք, ումից պահանջում ես, կարծես թե ոչ լսում են, ոչ կարդում:
Միանում եմ ՀԱՅԵՐԵՆՈՎ՝ ՀՀ պետական լեզվով:
Գլխավոր պողոտայի զբոսայգին, շնորհիվ իր բացառիկ ինժեներական լուծումների և տարածաճարտարապետական պլանավորման, ուներ նաև իր ուրույն ոճը, որը բնորոշ է Եվրոպական լավագույն մայրաքաղաքների զբոսայգիներին: Բացի այդ, պողոտան, որպես ջրային մակերեսների և կանաչապատ զանգվածների տարածք քաղաքի անմիջապես կենտրոնում, ուներ մեծ ռեկրեացիոն նշանակություն` մաքրելով և մեղմացնելով օդը:
Երևանցիների մի քանի սերնունդներ այստեղ՝ սոսիների շուքի և շատրվանների զովության ներքո անցկացնում էին իրենց հանգիստն ու ժամանցը:
Չնայած այս ամենին, Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության՝ շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:
Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:
Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի միջև ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի և շատրվանների տարածքում կառուցվել է երթևեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:
Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ և նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առևտրական կրպակներ:
Քաղաքապետարանի կայքում տեղակայված նախագծի լուսանկարից (http://www.yerevan.am/phpthumb/phpThumb.php?src=../edfiles/imageDB/news/news_1328022506_3371_1_001.000.31.jpg ) ակնհայտ է դառնում, որ, համաձայն նախագծի հեղինակների, այդ հատվածում շատրվանները ընդհանրապես կոչնչացվեն, իսկ կանաչ գոտու տարածքը ավելի քան կրկնակիորեն կնվազի, իր տեղը զիջելով ճանապարհներին, ավտոկայանատեղիներին և կրպակներին:
Ելնելով վերը նշված դիտողություններից և փաստերից, մենք՝ ստորև ստորագրած անձինք և կազմակերպությունները՝
1. Արտահայտում ենք մեր վրդովմունքը և անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ:
2. Խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար:
3. Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով և վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման և բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երևան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:
4. ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:
5. Մինչև հարցի լուծումը, անհրաժեշտ ենք գտնում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների և շատրվանների վերականգնումը:
6. Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հին Երևան» նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ներկայացնող քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչև Աբովյան փողոց: Դրական գնահատելով «Հին Երևան» նախագծի գաղափարը, այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը և Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական և հանրային քննարկումների:
Միանում եմ էս պահանջին, չնայած պահանջներից էլ եմ հոգնել, որովհետև նրանք, ումից պահանջում ես, կարծես թե ոչ լսում են, ոչ կարդում:
Միանում եմ ՀԱՅԵՐԵՆՈՎ՝ ՀՀ պետական լեզվով:
- ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանին
Երևանի քաղաքապետ պրն. Տ. Մարգարյանին
Մեծարգո պարոն նախագահ
Հարգարժան պարոն քաղաքապետ
Մենք, դիմում ենք Ձեզ, արտահայտելով մեր մտահոգվածությունը և բողոքը Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:
Երևան քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է Գլխավոր պողոտան: Այն իրենից ներկայացնում է ուղղաձիգ և լայն, կանաչապատ հետիոտնային զբոսայգի, որն, ըստ Ալեքսանդր Թամանյանի մտահղացման, պետք է տարածվեր ներկայիս Սարյան փողոցից մինչև Խանջյան փողոց: Չնայած նրան, որ պողոտայի գաղափարի իրագործումը մնաց անավարտ, սակայն Արմեն Զարյանի կողմից նախագծված և 70-ական թվականներին ստեղծված կանաչ գոտին միշտ աչքի է ընկել իր կանաչապատ տարածքներով և բազմաթիվ շատրվաններով, հանդիսանալով երևանցիների կողմից սիրված զբոսավայրերից մեկը:
Գլխավոր պողոտայի զբոսայգին, շնորհիվ իր բացառիկ ինժեներական լուծումների և տարածաճարտարապետական պլանավորման, ուներ նաև իր ուրույն ոճը, որը բնորոշ է Եվրոպական լավագույն մայրաքաղաքների զբոսայգիներին: Բացի այդ, պողոտան, որպես ջրային մակերեսների և կանաչապատ զանգվածների տարածք քաղաքի անմիջապես կենտրոնում, ուներ մեծ ռեկրեացիոն նշանակություն` մաքրելով և մեղմացնելով օդը:
Երևանցիների մի քանի սերնունդներ այստեղ՝ սոսիների շուքի և շատրվանների զովության ներքո անցկացնում էին իրենց հանգիստն ու ժամանցը:
Չնայած այս ամենին, Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության՝ շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:
Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:
Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի միջև ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի և շատրվանների տարածքում կառուցվել է երթևեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:
Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ և նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առևտրական կրպակներ:
Քաղաքապետարանի կայքում տեղակայված նախագծի լուսանկարից (http://www.yerevan.am/phpthumb/phpThumb.p