Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Համլետ, իշխան Դանեմարքայի

$
0
0
Լինել թե չըլինել, այս է խնդիրը.
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,
Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,
Թե զենք վերցընել ցավ ու վիշտերի մի ծովի ընդդեմ,
Եվ, դիմադրելով՝ վերջ տալ բոլորին:



Մեռնել, քընանալ, ոչինչ ավելի,
Եվ մտածել, թե մի պարզ քընով մենք վերջ ենք տալիս
Այն սրտացավին և բյուր բընական անձկություններին,
Որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը,
Մի վախճան է դա՝ հոգով բաղձալի:
Մեռնել, ննջել, ննջե՞լ... գուցե երազել.
Ա~յ, ցավն այդտեղ է. քանզի այդ մահվան քընի ժամանակ
Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե՝
Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք.
Ահա ինչ որ մեզ խորհել պետք է տա. ա՛յս նկատառումն է,
Որ այսչափ երկար տևել է տալիս թշվառությանը:
Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել
Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին,
Հարստահարչի անիրավության,
Մեծամիտ մարդու արհամարհանքին,
Քամահրած սիրո տըվայտանքներին,
Օրենքի բոլոր ձգձգումներին,
Պաշտոնյաների աներեսության,
Այն հարվածներին, որ համբերատար արժանավորը
Ստանում է միշտ անարժաններից,
Այնինչ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել
Մի մերկ դաշույնով: Ո՞ց կըհոժարեր այսքան բեռ կըրել,
Հեծծել ու քրտնել տաղտուկ կյանքի տակ,
Եթե երկյուղը մի ինչ-որ բանի մահվանից հետո,
Այն անհայտ երկրի, որի սահմանից
Ոչ մի ուղևոր չէ վերադառնում,
Չըձգեր կամքը երկբայության մեջ, և մեզ չըստիպեր
Տանել ավելի այն չարիքները, որ այստեղ ունինք,
Քան թե սավառնել դեպի նոր ցավեր, որոնց անգետ ենք:
Խոհամտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում.
Եվ հենց այս կերպով վճռականության բընածին գույնը
Ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից,
Եվ շատ ձեռնարկներ, մեծ ու կարևոր.
Շեղվում են այսպես իրենց հոսանքից,
Եվ գործ կոչվելու անարժան դառնում:



Իսկ ձյունը ոնց որ կյանքը կանգնեցրած լինի: Դրա համար եմ ես միշտ նոր տարվա արձակուրդներին երազում էսքան կատաղած ձյան մասին: Աշխատանք չկա, գործ չկա, շտապելու բան չկա: 


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles