ինչքան հեշտ է հիմա սիրել ու գնահատել Գագիկ Գինոսյանին:
Կառավարական վի այ փի բարձրագոչ խոսքեր ասել նրա հասցեին: Հիմա, երբ նա ու իր խումբն իրենց կենսագրության մեջ ունեն աշխարհի մասշտաբով տոնված հաղթանակներ: Մոտ մի տարի առաջ էդ նույն հաղթանակները տոնելու համար պետական հովանավորչություն «Կարինը» չէր կարողացել ստանալ: Մասնակիորեն մշակույթի նախարարություն:
Ինչևէ, լավ է ուշ, քան ավելի ուշ:
Ինչ-որ մեկը Գինոսյանի մասին ասել է, որ նա մեր պարի Կոմիտասն է: Սովորաբար մարդկանց դատավորը ժամանակն է լինում, բայց կարծես թե վստահ կարելի է համաձայնել էս համեմատության հետ հենց ներկա պահիս դրությամբ:
Նաև ուրախ եմ, որ վերջապես մեր պետական այրերը սովորում են բարձրորակ երաժշտություն լսել: Ասում են, ես չտեսա ցավոք սրտի, որ հունվարի 28-ին նվիրված համերգում էլ կլկլոցներ չեն եղել: Մաշալահ:
Չեմ հիշում, սա դրել էի ժամանակին, թե ոչ՝ http://vem.am/play_archive_prod.php?topics_id=2347&topics_programs_id=14
Արժե լսել, տեսնել, որ երբ միավորվում ենք մի լավ բանի շուրջ, մեզ մոտ ամեն ինչ ստացվում է:)Չասեմ, կպայթեմ:) չեմ զարմանա, եթե վարչապետը հիմա ազգային պարերի ասոցիացիա ստեղծի բյուջեի հաշվին ու ինքն էլ դառնա նախագահ