Խոսք ներածական
Վերջին զարգացումների ֆոնին՝ զուգարանաշինություն, տապանաշինություն, կրպակատեղափոխում, թեղուտաքանդում, անտառաապամոնտաժումներ և այլն, թերթելով բլոգիս անցած էջերը, հանկարծ ու շատ տեղին հանդիպեցի մի գրառման, որն արել էի դեռևս իմ բլոգերական պատանեկության տարիներին: Իհարկե, գրառման թեմայի ուղղվածությունն էդ տարվա ամենաահավոր ու խայտառակ դեպքերից մեկն էր՝ նախագահական ընտրությունները՝ իր բոլոր ահավոր դրսևորումներ, սակայն հետադարձ հայացք նետելով հասկանում եմ, որ իրականում մենք առաջ չենք գնացել, մի պահ դոփել ենք տեղում ու զզվելի հետընթաց ենք ապրել, ու ես չգիտեմ, թե ուր ենք գնում (վարչապե՛տ, համենայն դեպս ականջդ կանչի):
Մի 2 օր առաջ անոնիմ մեկը իմ comment-ին պատասխանեց (Շուռի մոտ էր, բայց հղումը չկա, ավաղ), պատասխանից միտինգի հոտ եկավ, հավես չունեի, անպատասխան թողեցի։ Բայց իմ ասածին՝ թե իշխանությունները մեր էսօրվա դեմքն են, նա գրել էր… NArod posle vyborov ochen' dazhe xorosho pokazal chto on namnogo luchshe vlastei, i vlasti eto ne lico - a zhopa naroda. (ընդգծումը իմն է)
Իհարկե մի քիչ գռեհիկ է, բայց հարց առաջացավ մեջս՝ արդյո՞ք մարդու/ազգի մարմնի էդ 2 հատվածը իրարից շատ հստակ են տարբերվում։ Ու, օ, զարմանք, մի քիչ մտածելուց հետո հասկացա, որ՝ չէ։
Մեկը՝ դեմքը, որ շատ լուրջ ու պատասխանատու ֆունկցիաներ ունի նույնացվում ա մարդու գլխի հետ։ Դեմքը մարդու հիմնական տարբերակող հատվածն ա՝ մարդ նկարագելուց հիմնականում նկարագրում են նրա դեմքը՝ աչքեր, քիթ, բերան. բնավորության գծեր, ինտելլեկտ, խելք, բթություն... ինչ ասես կարելի ա ասել մարդու մասին դեմքին նայելով։
Մյուս հատվածը, կարելի ա ասել, դեմքի հականիշն ա, ինչ-որ առումով նաեւ տեղակայված ա դեմքին հակառակ…Իսկ ինչքա~ն հաճախ են ֆունկցիաներով, նշանակությամբ ու տեղերով փոխվում դեմքն ու իր հականիշը…
Գոյություն ունի նաեւ առանց ենթատեքստի ու շատ հստակ նման անհարմար փոխանակման ժամանակ տրվող հարց՝ ինչո՞վ ես մտածում։ Եվ, իմիջիայլոց, հարցն ինքնին նեթադրում է ոչ էնքան հաճելի պատասխան։ Ում մոտ էլ, ինչ առիթով էլ, որ նման հարցը ծագի, ակնհայտ ա կասկածանքը, որ դիմացինի մոտ անհաջող տեղափոխություն ա տեղի ունեցել։ Ինչքանով ա կասկածանքը համապատասխանում իրականությանն արդեն վիճելի է, որ՛տեւ միգուցե հենց հարցը տվողի մոտ է ինչ-որ բնական համաչափություն խախտվել, բայց, կասկածը արդեն մտածելու տեղիք է տալիս։
Նորից ստիպված եմ անդրադառնալ վերջին դեպքերին՝ համ ցավոտ են, դեռ մրմռում են հետեւանքերը, համ ակնհայտ էր էդ ժամանակ հենց վերը նկարագրված խախտումը։ Մարդիկ հատ-հատ գտնվում էին հենց էդ ֆիզիկական մոլորության մեջ, որի պատճառը մտավոր մոլորությունն էր։ Խառնվել էին մտածելու ու նստելու համար առանձնացված մարմնի մասերը՝ մտքերը հաստատ անցնում էին ոչ թե նախատեսված բարձրության վրա, այլ զգալիորեն անկում էին ապրել մինչեւ նստատեղ։ Իսկ հավաքականության մեջ անհատները միաձուլվել դարձել էին մի մարմին, ու խախտումն էլ կրում էր հավաքական ու միասնական բնույթ։
Ո՞վ գիտի, միգուցե ոչ պատշաճ հավաքականությունն ու միասնականությունը մարդկանց մոտ իլլյուզիա էին ստեղծել, թե էս հենց էն միասնականությունն ա, որով սարեր շուռ տալը վեհագույն գործն ա համարվում։ Ու միգուցե հենց մարմնի մասերի դիսֆունկցիոնալ բարդություններն էին պատճառը, որ օբյեկտիվ իրականություն էին թվում չափից դուրս սուբյեկտիվ ֆիզիկական/մտավոր խախտումները։
Հա, ու ավելացնեմ, որ ոչ ոք հարյուր տոկոսով չի կարող ասել, որ մյուս ճամբարում գտնվողների վիճակն էր ավելի բարվոք, որ՛տեւ, կասկածներ կան, որ վերոհիշյալ ֆիզիկական/մտավոր խանգարումները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհներով։
Ու, վերջում էլ, ավելացնեմ, ըստ իս ոչ ոք ապահովագրված չի նման մարդկային ու անձնային աղետներից…
Հետգրություն
Հումորի զգացողություն չգիտեմ որտեղ են բաժանում, բայց հույս ունեմ, որ մեծամասնությունը (իհարկե ֆրենդերիս մասին չի:)) դրա պակասից չի տառապում: Հակառակ պարագային՝ տե՛ս "Բուն թեման":