Քանի որ էսօր կիրակի է, առավոտյան իջա պատարագի Սբ. Երրորդություն եկեղեցի: Լավ եկեղեցի է, սիրում եմ շատ: Մանավանդ սիրում եմ էն, որ երգչախումբը երկրորդ հարկից է երգում, ու որ մտնում ես եկեղեցի, երաժշտությունը ոնց որ վերևից իջնի:)
Լեփ-լեցուն չէր, բայց ահագին մարդ կար: Շատ մտերմիկ մթնոլորտ էր: Երբ ողջույնի պահը եկավ, երբ մարդիկ երկու-երկու իրար ողջույն են տալիս.
- Քրիստոս ի մէջ մեր յատնեցաւ
- Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի,
մի տեսակ ավելի ընտանեկան մտերմությամբ սկսեցին իրար ողջույն փոխանցել:
Մի տատիկ, որ հազիվ էր քայլում, երիտասարդներիս էր մոտենում ու բացի ավանդական ողջույնից օրհնանքներ տեղում՝ Աստված պահի, բալե՛ս, օրհնի, լավ տարի լինի...
Մի մարդ էլ՝ աղջիկ ջան, Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ...
Պատարագի ավարտին էլ օրհնություն Հայաստանին, ժողովրդին. "Օրհնեսցի և պահեսցի... այս նշանաւ... անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ..." զՀայարապետութիւնն եւ Հանրապետութիւնն Հայոց...
Լավ էր մի խոսքով, խաղաղեցնող, հանգիստ:
Սիրո ու խաղաղության տարի թող լինի: Խաղաղությունն էլ թող լինի և՛ սահմանների վրա, և՛ սահմաններից ներս, և՛ միմյանց հետ հարաբերություններում, և՛ յուրաքանչյուրիս ներսում: