Ղարի՛բ ազգս, տուն հասա՞ր: Եկա՞ր ամերիկաներից, եվրոպաներից, ռուսաստաններից: Կտրեցիր-անցա՞ր երկար կիլոմետրերը, որ մի շաբաթով միանաս ընտանիքիդ, երեխաներիդ, կնոջդ ու ծնողներիդ: Չեմ ուզում հարցնել քանի կին ու երեխա թողեցիր էն մյուս տեղում: Ահավոր է:
Քեզ աշխատացրի՞ն սև գործով:Հազարիդ մեջից մեկին՝ սպիտակ, մյուսին էլ միջին: Ասֆալտ փռեցի՞ր, օտար տներ նորոգեցի՞ր, շուկաներում ապրանք վաճառեցի՞ր: Գումարներդ տվեցի՞ն, որ նվերներ ու փող բերես: Որ երեխաներիդ կրթության համար վճարես: Որ նոր տարվա սեղան դնես:
Օդանավերով, ավտոբուսներով սահմաններ կտրեցի՞ր, որ անցնես էս միակից ներս: Եկա՞ր ձեռքերդ ավելի կոպտացած, դեմքդ չսափրած, շորերդ՝ անխնամ ու ոչ առաջին թարմության: Դեմքները ծռեցի՞ն օդանավերում ու ավտոբուսներում, սահմանների վրա՝ քո տեսքին նայելով:
Բարով հետ եկար: Ափսոս, որ ժամանակավորապես, որ՛տև տունդ էս է, մշտականն էստեղ պիտի լինի: Դե հանգստացի՛ր էս մի քանի օրը քո տան մեջ, ուր դու սպիտակ ես, ու բոլորը քո գույնի են: Հույսդ էլ պինդ պահիր, որ մի օր սրա վերջը գալու է: Ու փուչ ճառերը չլսես, որ հույսդ չմարի հանկարծ: Ճշմարտությունն էդ բերաններից դուրս չի գա: Քո ճշմարտությունը քեզ սպասող քո ընտանիքը թող լինի: Որ դու ցանկություն ունենաս հետ գալու:
Կարմիր էրես, սև չուխեն
Ա՛յ սենց:)
Քեզ աշխատացրի՞ն սև գործով: