Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0
Կադրերը տեսա ու տեղս չեմ գտնում:

Փոքրիկ ապերի~կ, 19 տարեկան: Մանկական դիմագծեր: Սահմանին կանգնած էս ցրտին տեսնես մրսե՞լ ես: Տեսնես ինչի՞ մասին ես մտածել, ի՞նչ մտքեր ես ծոր տվել քո երգող բարբառով:

Գրողը տանի վրադ ձեռք բարձրացրածին, նրան հրաման տվողին: Դիմել էին երկու ընկերով, որ միասին ծառայեին...

Ախր, տղանե՛ր, մի՛ մոռացեք, որ ձեր թշնամին ընդհանուր է: Դուք իրար եղբայր եք: Իմն էլ եք: Բոլորդ իմն եք: Հիմա էլ կանգնած ձեր դիրքերում, հո՞ չեք մրսում, հո՞ չեք սովածացել: Կամ սրտներդ կոնֆե՞տ է ուզում...

Ամեն գիշեր, ամեն մեկը քնելուց առաջ թող մեր զինվորների համար աղոթի: Հավատացյալ-անհավատ կապ չունի:

Տե՛ր Աստված, թող մեր զինվորները խաղաղ ու անփորձանք լուսացնեն էս գիշերը...


Կներեք, որ գիշերվա կեսին եմ գրում:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles