Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Շուշաբանդ Երևանի խանությունում

$
0
0


էստեղից + նյութ

Նախ հետաքրքիր է՝ էս շուշից շենքի դեմ բողոքող կա՞:

Հիշում եմ, որ երկու տարի առաջ եկեղեցուն ինչ ասես ասեցին, ոնց ասես հայհոյեցին, հոգևորականների հասցեին ինչ կեղտ ասես թափեցին... Կինո Մոսկվան էին պաշտպանում: Այսինքն, չէ, կինո Մոսկվայի հետևի ավոտլվացման կետը:

Իհարկե, ես ամառային դահլիճը չէի ուզում, որ քանդվեր, մանավանդ երբ որ Շուռն ասաց, որ դա ճարտարապետական լուծման դասագրքային նմուշ է: Բայց դե Շուռի նման շատ քչերն էին, որ իրականում հասկանում էին ու սրտացավ էին էդ ամեն ինչի հանդեպ:

Բայց էդ ամենը մի կողմ:

Նախ էն վայ-մտավորականները, որ նստած են գրողների, ճարտարապետների, նկարիչների ու ուրիշ էդ կարգի միություններում՝ կյանքից ու ժողովրդից աբիժնիկ, որ իրենց չեն ճանաչում, չեն կարդում, չեն լսում, չեն գնում.... Բայց ախր ո՞նց պտի մարդիկ միջակություններին ճանաչեն ու սիրեն, եթե էդ բարձր հավակնություններով միջակությունները մի անգամ չեն կանգնում անարդարության դիմաց, գոնե մի անգամ գոնե մի քիչ քաջություն չեն դրսևորում ինչ-որ մեկի դեմ դուրս գալ՝ հանուն ինչ-որ մի գաղափարի: Եկեղեցին չեմ հաշվում, որ՛տև արդեն ասել եմ, եկեղեցու դեմ լաչառ կնկա պես շատ հեշտ է դուրս գալ, որ՛տև եկեղեցին ոչ մեկի գլուխը չի ջարդի /թեև արժանիների պակասություն չունենք/:

Նման մի վայ-մտավորական ու, պարզապես վստահ եմ, վաստակավոր միջակություն էր նկարիչների միության նախագահը, ով միությանը պատկանող էդ հողակտորը ապօրինի կերպով գրավ էր դրել, որից հետո էլ մի վագոն վայ-պաշտոնյաներ աչք են փակել: Հետո էլ աչք են փակել բոլոր մնացած վայ-մտավորական նկարիչները, էնքան, մինչև գործը հասել է նրան, որ էս շուշաբանդը հաստատել են:

Երկրորդը, իմ պատկերացմամբ, դե ռոմանտիկ եմ, միամիտ եմ, պետությունը էս ապօրինի գրավի դեպքում պիտի ուղղակի չթողներ, որ Մելլաթ բանկը տեր կանգներ էդ հողատարածքին, ու հակառակը, գտներ էդ նկարիչ-նախագահին,տար բանկին ասեր՝ ինչ ուզում եք արեք, կուզեք սրան ծախեք, ձեր փողը հետ վերցրեք, կուզեք ստրուկի պես աշխատացրեք էդ գումարի դիմաց, բայց էս հողը իմ սեփականությունն է, ոչ մեկ իրավունք չունի սրան տեր կանգնելու ու իր ուզածով տնօրինելու: Մանավանդ օտար մեկը: Կարծեմ թե հատուկ օրենքն էլ գործում է:

Այսինքն, մոտավորապես կարելի է պատկերացնել, թե ինչքան պետական պաշտոնյա, քանի պետական կառուցվածք ու հաստատություն են էդ մի կտոր հողի դիմաց օրենք խախտել, կաշառք վերցրել... Դեռ էէէէ, 90-ականների սկզբից մինչև էս վերջերս, երբ իբր թե եկեղեցուն լավություն անելու համար, հարազատ և միակ կառավարությունս որոշեց ամառային դահլիճը քանդել, աղմուկն ու աղբն ուղղել եկեղեցու վրա, իսկ պարսիկների հետ վերջին "ձևակերպումների" հարցը սուսուփուս առաջ բրդել:

Ուզում եմ տեսնել՝ հիմա քանի հոգի կստորագրի էս այլանդակության դեմ, քանի հոգի ֆլեշմոբ կանի, քանիսը բողոքի ցույցի դուրս կգա, եկեղեցուն "օբէկտ" ասողներին հատկապես կուզեի տեսնել ու լսել:

Ու ասեմ, որ եթե էդ այլանդակ շենքն էլ սարքվի, կարող ենք ամեն մեկս անձնապես հաշվել, որ երեսներս դեմ էինք տվել, որ թքեն երեսներիս, որ ասենք՝ անձրև ա գալիս:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles