Իհարկե, ես էն չուզողներից եմ, որ ուրախ են, որ ք-պետի պաշտոն զբաղեցնողն արդեն ք-պետ չի: Ուրախ եմ նաև, որ հրաժարականի պատճառը վարչապետի պաշտոն ստանալը չի: Իհարկե ոչ թե որ՛տև ես վարչապետի ու նրա վարչապետության երկրպագուն եմ (էստեղ հիշենք միայն լեզվի օրենքն ու հայերի ազատ տեղաշարժը), այլ որ՛տև Կարեն Կարապետյանն ավելի վատ տարբերակ կլիներ՝ միանման կադրեր՝ երկրորդը առաջինի քառակուսին (մաթեմատիկական առումով):
Բայց ես ուզում եմ հարց տալ՝
Ժողովու՛րդ, դուք հասկացա՞ք, թե ՀՀ-ում պաշտոնյա լինելը ինչ է նշանակում էդ պաշտոնյաների համար: Նույնիսկ հասարակ մահկանացուների համար աշխատանքի ընդունվելը ենթադրում է կոնկրետ պայմանագրային պարտավորություններ, կապված նաև ժամկետների հետ: Այսինքն, եթե ոչ մի արտառոց բան չի եղել, դու իրավունք չունես, ուղղակի վերցնել ու մի քանի օրվա մեջ հայտարարել, թե թողում գնում ես ավելի լավ գործի;
Հիմա ոչի՞նչ, որ սա պետական պաշտոն է, իսկ պետական պաշտոնյան լիքը պարտականություններ ունի: Ոչի՞նչ, որ ք-պետի պաշտոնը ք-պետի համար խոպանի պես բան էր, ոչ թե պատասխանատվության զգացողություն պետության հանդեպ: Ոչի՞նչ, որ նա պետական գործը կիսատ թողեց, որ Ռուսաստանումխաչիկ աշխատի ավելի փողոտ մասնավոր ֆիրմայում գործի ընդունվի:
Ոչի՞նչ, որ մեր երկրում պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, ովքեր առաջնորդվում են միմիայն սեփական շահով, կամ էլ կոնկրետ էս դեպքում սեփական դրայվով: Դրայվս չի տալիս, էլ ք-պետ չեմ աշխատի:
Բա մեր երկրում պատասխանատվության կանչող օրենք չկա՞ նման անպատասխանատու որոշումների համար: Հրաժարական չի տալիս, որ՛տև տարաձայնություններ կան, այլ հրաժարական է տալիս, որ՛տև ինչ-որ տեղ դրսերում ավելի ձեռնտու գործ է կպել: Զգու՞մ եք ինչի երկիրը երկիր չի դառնում ոչ մի կերպ: Հը՞նց
Սա Հայաստանի Հանրապետության և համայն հայության բազմադարյա քաղաքամայր Երևանի ամենագլխավոր պաշտոնն էր ի դեպ....
Բայց ես ուզում եմ հարց տալ՝
Ժողովու՛րդ, դուք հասկացա՞ք, թե ՀՀ-ում պաշտոնյա լինելը ինչ է նշանակում էդ պաշտոնյաների համար: Նույնիսկ հասարակ մահկանացուների համար աշխատանքի ընդունվելը ենթադրում է կոնկրետ պայմանագրային պարտավորություններ, կապված նաև ժամկետների հետ: Այսինքն, եթե ոչ մի արտառոց բան չի եղել, դու իրավունք չունես, ուղղակի վերցնել ու մի քանի օրվա մեջ հայտարարել, թե թողում գնում ես ավելի լավ գործի;
Հիմա ոչի՞նչ, որ սա պետական պաշտոն է, իսկ պետական պաշտոնյան լիքը պարտականություններ ունի: Ոչի՞նչ, որ ք-պետի պաշտոնը ք-պետի համար խոպանի պես բան էր, ոչ թե պատասխանատվության զգացողություն պետության հանդեպ: Ոչի՞նչ, որ նա պետական գործը կիսատ թողեց, որ Ռուսաստանում