Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Եկեղեցուն վիրավորելը տղամարդու գործ չի

$
0
0
Ընդհանրապես, ինչքան ես եմ նայում տարբեր առիթներով տարբեր մարդկանց վիրավորողներին, հասկանում եմ, որ դա ինքնահաստատման միջոց է, սեփական թերարժեքության զգացողությունը խեղդելու, էդ թերարժեքության դեմ ներքին կռիվներում սեփական աչքին հաղթանակած երևալու փորձ է:

Էս քանի օր է լաչառություն է տարածված ամբողջ լրատվական դաշտում, ու, որ ամենացավալին է, էդ լաչառություն անողները տղամարդիկ են՝ լինեն ԱԺ երեսփոխաններ, պրոֆեսիոնալ լրագրողներ, ինքնակոչ իրավապաշտպաններ և այլք:

Ի՞նչ է եղել: Չկրկնվելու համար՝ էս հղումն եմ տալիս:

Նայում ես՝ առիթ ընդհանրապես չկա; Ընդ-հան-րա-պես: Ոչ մի ահավոր բան տեղի չի ունեցել: Երկրաշարժն անգամ, փա՛ռք Աստծու, մեզ չի վնասել:

Ուղղակի, պարզապես, tout simplement, առիթ է եկել ինքնադրսևորվելու:

Հո՞ Սորոսին չեն վիրավորի, ինչքան էլ հոգու խորքում խոստովանեն Սորոսի ինչ լինելը, հո՞ Վենետիկի հանձնաժողովին չեն վիրավորի, ինչքան էլ աչքները ծակի ողջ հիմար դեմագոգիան, հո՞ Ամերիկային չեն վիրավորի, պարոն Գյուլին անգամ չեն վիրավորի, ինչքան էլ թուրքը իրենց ապուտատների հետ տգեղ է վարված լինի, չէ: Ասե՞մ ինչի: Որ՛տև իրական վտանգ կա բոլոր վերը նշվածներից: Իհարկե, հիմնականում ֆինանսական աղբյուրներից զրկվելու վտանգ, բայց դե շատ շոշափելի, փորներով, ստամոքսներով ու այլ զգայարաններով կոնկրետ շոշափելի կարևոր բաներից զրկվելու լուրջ վտանգ կա:

Իսկ եկեղեցու հետ շատ հեշտ է: Եկեղեցին ու եկեղեցականները ոչ միայն խոսքով են Աստծու տուն ու ծառաներ, այլև գործով: Ոչ մի եկեղեցական իր ժողովրդի զավակին չի ծեծի, չի վիրավորի ի պատասխան վիրավորանքի: Հակառակը, նրանց երեխաներին էլի կմկրտի, եթե մեղա գան, կների, մի բան էլ կաղոթի նրանց համար, եթե կարիքի մեջ լինեն, ձեռք կմեկնի: Միշտ ու անկախ ամեն ինչից:

Եկեղեցին մեծահոգի է: Եկեղեցին սեր է, որ՛տև Աստված սեր է: Եկեղեցին սիրում է իր ժողովրդին: Էս լաչառներից որ մեկն էլ, որ իր երեխաներին տանի հայորդաց տներից մեկը, կընդունեն, անվճար էդ երեխային կդաստիարակեն, նկարել, երգել, պարել կսովորեցնեն: Վաղը մյուս օր Սորոսի ու անքլ Սեմի փողերից զրկված մնալով, եթե էսօրվա լաչառները սոված մնան, եթե իրենց երեխեքից ու բարեկամներից լքված մնան (իսկ կյանքը միշտ անսպասելի շրջադարձեր է ունենում) եկեղեցին նրանց էդ ճաշարաններում կկերակրի անվճար:

Ու էդ բոլոր լաչառները, եթե իրենք իրենց էլ չխոստովանեն, միևնույնն է, հոգու խորքում գիտակցում են էդքանը: Իրենք եկեղեցուց վտանգ չեն տեսնում, դրա համար են հոխորտում, վիրավորում, լրբություն գցում, բամբասում: Հակառակը, եթե եկեղեցուց լուրջ վտանգ տեսնեին, անպայման հլու-հնազանդ կլինեին, ոնց որ հլու հնազանդ են նրանց, ումից վախենում են:

Ու եթե եկեղեցուց վտանգ չկա, չի նշանակում, որ եկեղեցին թույլ է: Քրիստոսի եկեղեցին թույլ չի լինում: Քրիստոսի եկեղեցին սիրով ու մեծահոգությամբ շատ ուժեղ է, բայց քանի որ ուժը ֆիզիկական չի, ապա "չար ու շնացող ազգը" նրա հանդեպ պատկառանք չունի: Կարո՞ղ է պետք էր, որ եկեղեցին ամեն շաբաթ ծեծ կազմակերպեր, որ կակ ռազ կիրակի օրը խելքները գլուխները հավաքած գնային մեղա գային

Ու ասեմ, որ մեծահոգությունը ու բարությունը իսկական տղամարդկային արժեքներ են: Իսկ բամբասանքն ու լաչառությունը՝ ոչ: Ամոթ է: Ասա մեկ-մեկ ձեզ կողքից նայեք, էլի: Թաքուն, բոլորի աչքից հեռու, բայց անկեղծորեն նայեք ու ձեզ հարց տվեք՝ դուք ձեր դուրը գալի՞ս եք ձեր էս հալին...

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles