Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Հայոց համազգային ... ինֆանտիլիզմ

$
0
0
Էս վերջերս պատահաբար ծանոթացանք մի օտարերկրացու հետ, որն առաջին անգամ էր Հայաստանում: Առաջին անգամ եկել էր ու ընկել Երևանի ոսկե աշնան մեջ, տաքուկ փողոցներ, բացօթյա սրճարաններ... մի խոսքով, սիրահարվել էր: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ բիզնեսմեն է, արդեն մի քանի տարի է Վրաստանում փորձում է բիզնես անել, ինչ-ինչ բաներ ստացվում են, գոհ է, բան է, ոչինչ...

- Բայց հրաշք երկիր ունեք, ինձ վրացի գործընկերներս էս քանի տարի է համոզում էին, որ ահավոր վատ երկիր է Հայաստանը, որ հայերը լավը չեն... զարմացած եմ, ճիշտն ասած: Ինչի՞ չէին թողնում, որ գամ: Երկու տարի է համերկրացիս, որ լրագրող է, ինձ ասում էր՝ արի գնանք Հայաստան, հաստատ դուրդ կգա, չէի համոզվում: Դե վրացիներին էի լսում: Էս տարի վերջապես կարողացավ համոզել: Բայց վրացի գործընկերներիցս թաքուն եմ եկել, որ իմանային, ամեն ինչ կանեին, որ չգամ....

Համեմատություն էր անցկացնում Երևանի ու Թիֆլիսի միջև՝ հօգուտ Երևանի, ապահով է, հաճելի է... Ստանդարտ, մի խոսքով, էն, ինչ համարյա բոլոր արտասահմանցիները ասում են:

Ճիշտն ասած, ո՛չ զարմացա վրացիների վրա, ո՛չ էլ ատելությամբ լցվեցի: Ամբողջ խորությամբ ու անկեղծությամբ սկսեցի խղճալ նրանց: Իսկականից, շատ մեղք են իրենց էդ ատելության, հայաֆոբիայի՝ այսինքն, վախի, թերարժեքության էդ զգացողության մեջ: Չգիտեմ գոնե իմ շրջապատում մեկին հակառակ իրադրության մեջ: Իսկ էնտեղ համազգային բնույթ է կրում, որ՛տև մի քանի տարվա մեջ մեկի հետ չես շփվի, երկուսի, երեքի հետ չես շփվի....

Մյուս կողմից ջավախահայության հարցերը, երրորդ կողմից վրացահայության վիճակը, ազգանուններ փոխելը, հայկական եկեղեցիների ավերումը...

Ու բոլոր իրողությունների ֆոնին Արմենիա թիվի-ով անցկացվող "եղբայրական" շոուները: Իրար գենացվալե, իրար ցավդ տանեմ, հայերն արդար ժյուրի են, վրացիներին բարձր են գնահատում, մերոնց ցածր /արդար չեն, է, ավելի շուտ միտեղները բաց է ոնց որ միշտ/ (էս մանրամասները մի օր ռադիո Վանի բլոգում մեկն էր գրել, ինկատի ունեմ, ես չեմ նայել, ուրիշ մանրամասներ չեմ կարողանա բերել էդ շոուից):
Ու նայում ես վարողները կազմակերպիչները էլի Տաշիր են, ու զարմանում ես՝ մեծ մարդիկ, կրթություն բան ստացած, ռուսախոս-ինծիլիգենտ /մենք կողմ ենք ռուսական դպրոցների վերաբացմանը/, բայց արածները՝ ինֆանտիլիզմի տիպիկ օրինակ:

Իրենց մեկ է, որ քանի վրացիները ստեղ տայա-տայա-տայա էին անում /ես ինքս վրացական երգչախմբային երգերի սիրահար եմ, ասեմ իմանաք/, Վահագն Չախալյանը բանտում հացադուլ էր հայտարարել, որ՛տև եղբայրական ժողովրդի ներկայացուցիչները նվաստացուցիչ պայմաններ էին ստեղծել, ավելի էին վատացրել վիճակը...

Տաշիրենք ինձ կասեն՝ ի՞նչ կապ ունի, հո՞ բոլոր վրացիները չեն մեղավոր: Ճիշտ որ ամեն վրացի առանձին-առանձին չի ստեղծել էդ բանտի պայմանները, ամեն վրացի մի քար չի պոկել եկեղեցուց ու մի գերեզմանաքար չի ջնջել, բայց ձեր երգելն ու տաշի-տուշին ո՞նց է գալիս, ո՞նց եք կարողանում խմել հայ-վրացական եղբայրության կենացը /ի դեպ, նկատել եմ, որ վրացիք հիշում են եղբայրության մասին, երբ դու՝ հայդ, իրենց պետք ես էդ պահին/, երբ ձեր ազգակիցներին բանտերում են պահում, ձեր եկեղեցիներն ու նախնիների գերեզմաններն են քանդում... Լավ, դուք խմում եք, խմեք, բայց ինչի՞ եք ամբողջ ժողովրդի մեջ էդ եղբայրության պատրանքը քարոզում: Որ ի՞նչ:

Ինչի՞ են մեր ժողովրդին միշտ եղբայրության պատրանքներով սնում: Որ ավելի՞ բթացնեն տեսակի պահպանման բնազդը: Թուրքերի հետ եղբայրանանք, ի՞նչ անենք, որ մեկուկես միլիոն են կոտորել, երկիրդ էլ պղծել են, ռուսների հետ եղբայր ենք, ի՞նչ անենք, որ իրենց համար հենց հիմա Ռուսաստանում ապրող ու աշխատող քո եղբայրը խաչիկ է, ֆրանսիացու հետ եղբայր ենք, ի՞նչ անենք, որ նավերը սարերը չեն բարձրանում (կամ էլ անգլիական նավերը սար չեն բարձրանում, բայց Ֆրանսիան էսօր մեզ Մադրիդյան սկզբունքներ է դեմ տվել) ու ընդհանրապես ի՞նչ անենք, որ ամբողջ պատմության ընթացքում մեր մի տեղը միշտ բաց է եղել:

Հիմա վստահ եմ, կգտնվեն մարդիկ, որ հաստատ կմտածեն, որ ես ատելություն եմ քարոզում, մշտական աբիժնիկություն, անցյալով եմ ապրում.... չնայած ոնց նայում եմ, թվարկածներից ոչ մեկը անցյալ չի: Ոչ ռուսին եմ ատում, ոչ վրացուն, թուրքից զզվում եմ, որ՛տև ալերգիկ եմ, բայց որ գլոբալ վերցնում եմ՝ ոչ մի ազգի չեմ ատում:

Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ինչի՞ մեր ժողովրդին չեն սովորեցնում, որ մենք իրար մեջ ենք եղբայրներ, իրար ցավը տանենք, ոչ թե վրացիների: Հակառակը՝ հայերը հայերի փոր են թափում սերիալներում, բայց վրացիների ու ռուսների հետ իրար գրկած եղբայրության կենացներ են խմում ու տրնգի պարում...

Հա, բոլոր վրացիները չեն մեղավոր, բայց նույն Կիկաբիձեն, որ ձենը կտրած նստած էր, քանի եկեղեցին քանդում էր իրենց տերտերը, քանի Չախալյանին ձերբակալում էին, որ ի՞նչ եկավ Հայաստանում էդքան փառք ու պատվի ու արձանի էլ արժանացավ:

Մի բան ծուռ չի՞ էս ամեն ինչում: Թե՞ ինձ է թվում:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles