Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0
Դու ասիր խաչքարերը, ես մտածեցի, որ շուտով գերեզմաններ էլ որ քանդեն, չպիտի զարմանանք, որ՛տև եթե տունը, շենքը, այգին մի տեսակ հուշարձաններ են դարձել կապված կոնկրետ մարդկանց հետ, ուրեմն դրանք նաև նաև հիշատակներ են էդ մարդկանց, էդ ժամանակաշրջանի մասին, ապա կամա-ակամա միտքդ գալիս են գերեզմանները:

Ու հետո հիշում եմ Կոմիտասի անվ. պանթեոնը, որտեղ մեծերի գերեզմանների կողքին ու ապագա մեծերի տեղի հաշվին դելֆինարիում սարքեցին (ասես վստահ են, որ էլ մեծեր չենք ունենալու... միջակության դիրքերից բոլորն իրենց չափ միջակ են երևում հավանաբար), ապա չի կարելի համարել, որ դա բացարձակ անսպասելի ու անհնարին բան է: Նրանց համար քանդելու անհնարին ոչինչ չկա:

Ու գալով ցուցակում սպասվելիք ավերածություններին, ասեմ, որ արագ աչքի անցկացրի, բայց մեջս տպավորվեց Պուշկինի այգին, որը բացելուց երդում-կրակ էին ուտում, թե այ սենց պուպուշ այգի էլ մնալու է: Չնայած, եթե գրական մեծության անունը այգու վրայից հանում են ու դնում են ինչ-որ տխմար վալենծիկյան անվանում, արդեն կիսով չափ ոտնակոխ են անում որոշ արժեքներ...

****
Վերը գրվածը սկսվեց որպես մեկնաբանություն Խլուրդի էս գրառմանը, բայց երկարեց, դարձավ առանձին գրառում, դրա համար էստեղ եմ դնում միանգամից:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles