"Ռանչպարների կանչը", ավելի ճիշտ նախաբանը: Մի քանի հետաքրքիր մանրամասն:
Երկրորդը, որ շատ ավելի հուզիչ էր.
- Արի երթանք սարն ի Սասուն
օյ, օյ, օյ, տո լաճ տնավեր, օյ
Ես դառնամ ծուխ, դու դառի սուն
օյ, օյ, օյ, տո լաճ տնավեր, օյ
Երրորդն էլ՝
Նյութը վերցրել եմ Դաշտենցի "Ռանչպարների կանչը" վեպի 2010 թ.-ի վերահրատարակության նախաբանից, հեղ. Կարո Վարդանյան, ԲԳԹ, "Դաշտենցը և հայոց նորօրյա էպոսը" հոդվածից
- Հայդուկական շարժման ամենահամբավավոր ներկայացուցիչներից էր Փեթարա Իսրոն: Շատերի նման նրան եւս քսանական թվականներին խորհրդային իշխանությունները աքսորեցին: Աքսորավայրում, արդեն հիսուն տարին բոլորած ֆիդային կամքի գերագույն լարումով սկսում է մեսրոպյան տառերը սերտել եւ շարադրում է իր սերնդի հերոսական պատմությունը: Ի դեպ, այս ոգեցունց եղելությունը ընկած է Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» գողտրիկ պատմվածք-քանդակի հիմքում (Փեթարա Իսրոն Գալշոյանի մորեղբայրն էր):
Երկրորդը, որ շատ ավելի հուզիչ էր.
- «Հորեղբայրը՝ Ծաղիկ Համբարձումը, որ փոքրիկ, հինգ տարեկան Խաչիկին շուլալել էր մեջքին եւ անցել կոտորածների, հրի ու սրի միջով, Դաշտենցի մահվան օրը եկավ կանգնեց դեռ թարմ աճյունի առաջ ու երկար ողբ ասաց, սասունցիական մրմուռ-ողբ՝ «Տո լաճ տնավեր…» եւ նման մոտիվներով»
- Արի երթանք սարն ի Սասուն
օյ, օյ, օյ, տո լաճ տնավեր, օյ
Ես դառնամ ծուխ, դու դառի սուն
օյ, օյ, օյ, տո լաճ տնավեր, օյ
Երրորդն էլ՝
- Դաշտենցը նախապես ծրագրել էր իր երկը խորագրել "Շապինանդ" (շապինգարահիսարցի Անդրանիկ), և ստեղծագործական երկար ու ձիգ տարիներին էլ մտերիմների մեջ տարածված էին լուրեր, թե "վեպ էր գրում Զորավար Անդրանիկի մասին"
Նյութը վերցրել եմ Դաշտենցի "Ռանչպարների կանչը" վեպի 2010 թ.-ի վերահրատարակության նախաբանից, հեղ. Կարո Վարդանյան, ԲԳԹ, "Դաշտենցը և հայոց նորօրյա էպոսը" հոդվածից