Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

պրովոկատորները

$
0
0
«Չե՛նք լռելու» երիտասարդ պրովոկատորների խմբի մասին անձամբ ես առաջին անգամ լսեցի նրանց՝ Վեհափառի հրաժարականի պահանջ ներկայացնելու ժամանակ ու չգիտեմ՝ դրանից առաջ ինչի մասին չեն լռել։

Ճիշտը որ ասեմ, լուրջ չընդունեցի, բայց դե ջղայնացել էի։ Չեմ սիրում, երբ մարդիկ գլխից մեծ գործեր են բռնում՝ թողած փոքր, իրենց ուժին ու կարողություններին համապատասխանող մանր գործերը։ Չնայած կարող եմ հասկանալ, որ ջահել են, ջրիկ զանգվածը մեջները շատ է, էնտուզիազմն էլ խեղդում է․․․

Հետո աչքովս ընկավ չլռողներից մեկի հարցազրույցը։ Էս հատվածը շատ ուշագրավ էր․
Այսինքն, ինչ է ստացվում․ էս մարդկանց համար կարևորը չլռելն է՝ սկզբից Լևոն Հայրապետյանի դեմ, հետո ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, էսօր կաթողիկոսի դեմ, վաղը կարող է և․․․ չնայած, չէ՛, էս մեկը դժվար, քանի որ, եթե մամուլում գնացած տեղեկությունը, թե համ էլ ՀԱԿ-ի երիտթևի հետ կապ ունեն, ճիշտ է, ապա․․․

․․․ ու եթե իրոք էդպես է, զարմանալու բան չկա։ Քանի հիմա ՀԱԿ-ՀՀԿ շիրայոտ-քաղցր հարաբերություններ են, «Սերժիկ հեռացիրը» հեչ ակտուալ չի։ Նիկոլը բանտում չի, աշխուժության, պայքարի, երիտբոլշևիկյան ավյունը պահելու ոչ մի հարմար առիթ չկա․․․ Բայց պետք է․․․ Ու խնդրեմ, չեն լռում, չեն հանդուրժում․․․

Հետո աչքովս ընկավ Վարդան Դևրիկյանի հարցազրույցը «Հետք»-ին, որտեղ նա հետաքրքիր միտք է արտահայտում՝Ընդհանուր առմամբ, հավասարակշռված հարցազրույց է, արժի կարդալ ամբողջությամբ։

Սրան էլ գումարվեց հաջորդ ակցիան՝ ընդամենը մի ամիս հետո, էս նույն խումբը աղմուկ բարձրացրեց, թե Վայոց Ձորում մարդասպան բժիշկ են հայտնաբերել։ Էլի աղմուկ, էլի չեն լռում, էլի չեն հանդուրժում․․․ Հետո, լավ է, էս կարգի հայտարարությունները պարզապես copy/paste անող լրատվամիջոցների կողքին մեկ-մեկ գտնվում են նաև լրատվամիջոցներ, որ լրագրողական աշխատանք էլ են տանում։

Էստեղ մեղադրվող բժշկուհու հետ հարցազրույցը (հղումը [info]koreolan-ից)։ Բնականաբար, վատ բժիշկներ շատ կան, բնականաբար կարող է և իրոք էս բժշկուհին շատ մեղավոր է, բայց չալարեցի, կոնկրետ մի բան հստակ պարզեցի՝ ժամանակին Երևանում էլ անալգին-դիմեդրոլ սրսկել են ցավերը թեթևացնելու համար․․․ Հիմա արգելված է․․․ Բնականաբար, շրջաններում վիճակը ահավոր է, բայց տգետ հիվանդատիրոջ «անալգին-դիմեդրոլ տվին, երեխեն բթացավ»-ով մարդու՞ վրա գործ սարքե՞ն։

Մի խոսքով, ասածս ի՞նչ։

Ֆ-բուքի ամեն մի «դեմ եք» ու «կողմ եք»-ի լայք տալուց առաջ մտածելը չի խանգարի․․․ Ո՞վ գիտի, միգուցե դուք վիճակագրական տվյալ եք ստեղծում քեռի Սեմի համար, մնացած հարցերը եթե լրիվ մի կողմ թողնենք։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles