Այ մարդ, լույսը բացվում է, ուզում ես ծիտիկներց գրես, անամպ երկնքից, հրաշք 2շաբթուց-բան․․․ բայց դե․․․
Հիմա ասածս ինչ։ Ուզում եմ երկու բառ ասել այսպես կոչված «հայավետարանական» ապրանքանիշի մասին։
Նախ, էստեղ պատմությունը ապրանքանիշի Հայաստան սողոսկելու։ Հղումը բացում է հոգևոր գրականության էջը։ Իջնում եք ներքև «ԱՂԱՆԴՆԵՐ» բաժին ու ամենավերջինը բացում, կարդում։ Քիչ մը պաթոսով է գրած, բայց դե իրականությունը մեկ-մեկ էլ պաթետիկ է լինում, ոնց որ ասենք «ես սիրում եմ իմ հայրենիքը» արտահայտությունը։ ՀԻմա պաթոսի խաթր հո՞ չես թարգի սիրելուց․․․
Այնուհետև, նայելով «հայավետարանական» ընկերակցության գործունեությանը, հատկապես էս վերջին դեպքերից հետո, հասկանում ես, որ էստեղ ուղղակի աղանդների կենտրոնացված շտաբ է, որ՛տև աշխարհում չես գտնի որևէ իրեն հարգող ավետարանական/բողոքական եկեղեցի, որը կյանքիխոսքին ու այլ խարիզմատական ընկերակցություններին և առավել ևս Եհովայի վկաներին ու մորմոններին կհավաքի իր թևի տակ ու կդրոշմի որպես «Ավետարանական եկեղեցիների ընտանիքի անդամներ»։
Խնդրեմ, հետաքրքրվեք ամենաբողոքական անգլիկան կամ նույն գերմանական եկեղեցիների պատմությամբ։
Էս մայմունությամբ, «հայավետարանականականականականական․․․ թու՛, շատ գնաց» ընկերակցությունը խայտառակում է ինքն իրեն, ինչպես նաև բողոքական նորմալ եկեղեցիներին։
Մի դեպք էլ պատմեմ ու պըրծ․․․
Ուրեմն էս վերջերս ընկերուհուս ծանոթը ներկա է գտնվում կյանքիխոսքի «սուրբհոգուտվության» պրոցեսին, որը պատահում է իրենց հարևանի երիտասարդ աղջկա հետ։ Աչքի առաջջահել, նամուսով հայ աղջիկը ընկնում է գետնին ու ընկնում ջղաձգումների մեջ։ Ընկերուհուս ծանոթը, բանից անտեղյակ, մտածում է էպիլեպսիայի նոպա է, խառնվում է իրար՝ թե շտապ օգնություն կանչենք։ Աղջկա մայրը հարձակվում է, թե ձեռ չտաս, դու շատ չես հասկանում։ Էս իրա վրա սուրբհոգի ա իջել։ Ընկերուհուս ծանոթը՝ թե, ինձ չի հետաքրքրում, եթե մարդն էս վիճակի մեջ է, ես պտի կանչեմ շտապ օգնություն։ Էս խոսքի վրա սուրբհոգի ստացածը մեկ էլ արագ ոտքի է կանգնում։
Թեթև վերլուծենք՝
ա․ սրանց մոտ կան մարդիկ, որ իրոք էդ օրն են ընկնում, իրենք ասում են՝ սուրբհոգուտվություն, իրականում դա դիվահարություն է
բ․ սրանց մեջ անառողջ մրցակցություն է գնում։ Եթե մեկնումեկի մոտ էդ ջղաձգությունն ու թափ գալը, կամ բարբաջանքը՝ գլոսոլլալիան, չի ստացվում, սրան համարում են ոչ էդքան էլ շնորհալի, քանի որ նրա վրա սուրբհոգին չի իջնում։ Նրան արդեն մի տեսակ են նայում, հոգեբանորեն ճնշում են։ Դրա համար էլ դերասանությունը շատ է էնտեղ։ Կարևորը մյուսներից հետ չմնալն է։
գ․ հայտնի հոգեբանական էֆֆեկտն էլ կա։ Մեկ-երկու հոգի եթե դերասանություն անեն, մյուսների հոգեկանի վրա դա կարող է ազդել (հմմ․, չեմ հիշում որտեղ եմ կարդացել, օրինակ պատմում են, որ Սինատրայի համերգներին եղել են ինադու ուշքի գնացող կանայք․․․ դրանց տեսքից շատերն իրականում են ուշագնաց եղել) - էս վերջերս հայտնված հոլովակի մեջ լեննագանցի «հովիվի» մոտ մի քանիսը ձև էին թափում ակնհայտորեն։
դ․ հըբը
Իսկ ինչ վերաբերվում է Մոնթեի կամ Սողոմոն Թեհլերյանի ավետարանական լինելուն, ապա ասեմ՝ տո լավ է։
Մի հատ էլ թող ասեն, թե ավետարանական եկեղեցին է կոչ արել Արցախ ազատագրել ու նրանց էդպիսին դաստիարակել։ Կոնկրետ Մոնթեի դեպքում, երևի հենց ավետարանական լինելու պատճառով, նրանց ընտանիքում ոչ ինքնության պահպանման հարց է եղել, ոչ էլ հայերեն են խոսել կամ Մոնթեն ու քույր-եղբայրն իմացել են, թե իրենք հայ են։ Մոնթեի մոտ ամբողջ հայկականությունը զարթնել է Արևմտյան Հայաստան (իր ծնողների ու եղբոր խոսքերով իսկ՝ Թուրքիա) ճանապարհորդության ժամանակ։
Ա՛յ եթե նրանք լինեին Հայ Առաքելական եկեղեցու անդամներ, ապա Մոնթեն ծնված կլիներ հայ լինելու գիտակցությամբ։
Նենց որ՝ կյանքիխոսքականները թող Մոնթեի անունը չհոլովեն։ Դրանց նայի, լը․․․
Մի հատ էլ ասեք, որ դիվահարների գունդ եք պատրաստում՝ հանուն հայրենիքի պաշտպանության։
Սուրճս պրծավ, բայ․․․
Հիմա ասածս ինչ։ Ուզում եմ երկու բառ ասել այսպես կոչված «հայավետարանական» ապրանքանիշի մասին։
Նախ, էստեղ պատմությունը ապրանքանիշի Հայաստան սողոսկելու։ Հղումը բացում է հոգևոր գրականության էջը։ Իջնում եք ներքև «ԱՂԱՆԴՆԵՐ» բաժին ու ամենավերջինը բացում, կարդում։ Քիչ մը պաթոսով է գրած, բայց դե իրականությունը մեկ-մեկ էլ պաթետիկ է լինում, ոնց որ ասենք «ես սիրում եմ իմ հայրենիքը» արտահայտությունը։ ՀԻմա պաթոսի խաթր հո՞ չես թարգի սիրելուց․․․
Այնուհետև, նայելով «հայավետարանական» ընկերակցության գործունեությանը, հատկապես էս վերջին դեպքերից հետո, հասկանում ես, որ էստեղ ուղղակի աղանդների կենտրոնացված շտաբ է, որ՛տև աշխարհում չես գտնի որևէ իրեն հարգող ավետարանական/բողոքական եկեղեցի, որը կյանքիխոսքին ու այլ խարիզմատական ընկերակցություններին և առավել ևս Եհովայի վկաներին ու մորմոններին կհավաքի իր թևի տակ ու կդրոշմի որպես «Ավետարանական եկեղեցիների ընտանիքի անդամներ»։
Խնդրեմ, հետաքրքրվեք ամենաբողոքական անգլիկան կամ նույն գերմանական եկեղեցիների պատմությամբ։
Էս մայմունությամբ, «հայավետարանական
Մի դեպք էլ պատմեմ ու պըրծ․․․
Ուրեմն էս վերջերս ընկերուհուս ծանոթը ներկա է գտնվում կյանքիխոսքի «սուրբհոգուտվության» պրոցեսին, որը պատահում է իրենց հարևանի երիտասարդ աղջկա հետ։ Աչքի առաջ