Ոչ մեկ ու ոչ մի բան իր տեղում չեն։
Պետություն․․․ պահ, ինչ մեծ բառ։ Պատկերացնում ես՝ պետական այրեր, լուրջ, կազմակերպված, ամեն մեկն իր գործը գիտի։ Ու նրանք զբաղված են պետության ամրապնդմամբ։ Դու էլ քեզ համար՝ հանգիստ ապրում ու ստեղծում ես, որ՛տև վստահ ես, որ մեջքիդ պետություն կա։ Ասենք էդ պետությունն է մտածում էս ինչ պատվաստումը վնաս չի, էն ինչը՝ վնաս է, ուրեմն մեր սիրելի ժողովրդին կանենք էս մեկը ու չենք անի էն մյուսը։ Կամ պետությունն է մտածում, որ էս ինչ կարգի բանդ-կազմավորումը, ասենք կյանքի խոսք, կամ հոգեգալստական, կամ էլ ազատդիահրկիզվողների ասոցիացիան հոգեկան առողջությանն ու էլի մի շարք կարևոր ոլորտներում վտանգավոր են, ուրեմն մեր սիրելի ժողովրդին զերծ ենք պահում էդ վտանգներից։ Կամ էլ մեր սիրելի ժողովրդի պաշտպանն ենք ՀՀ սահմանների ներսում ու դրսում, հետևաբար մեր սիրելի ժողովուրդը երբ կարիք ունի, թող դիմի դեսպանատներին, տեր ենք։ Կամ էլ հարկերը հավաքում ենք, որ ոչ թե բիզնեսները մեռնեն, այլ երկիրը ծաղկի ու ոչ թե որ շոկոլադի կամ կարամելի գործարաններ առնենք, շատ էլ, որ եթե, ասենք, ինչ-որ մեկի մանկության երազանքն էր իրականանում․․․․ էնքան երեխեք են ծնվում ու գնում առանց երազելու իրավունքի անգամ։ Կամ, որ հասանք երեխաներին, ասենք պետությունը չհանդուրժեր, որ լքված երեխան անտեր կարող է համարվի ու տեր կանգներ իր երեխեքին, ոչ թե մի քանի տասնյակ հազար դոլարներով առողջ երեխեքին դուրս ծախեր, իսկ էստեղ որդեգրողներին դեմ տար հիվանդներին․․․ ասենք զինվորներ ու մայրեր կդառնային էդ երեխեքը, ոչ թե դրսերում անհայտ ապագայի տեր՝ առողջ օրգանների դոնոր, ինչ-որ մի մանկապղծի ստրուկ կամ էլ եսիմ ինչ․․․ (երևի էս կարգի կեղտոտ բաներ մենակ ինձ նման կեղտոտ մարդու մտքով կանցնեն։ Իսկ ստորագրողներն ու երեխեքին ափռցփռ դուրս ուղարկողները հոգով մաքուր են, մտքներով էլ չի անցնում․․․ )
Պահ, երազանքներ․․․
ու դնում ես, երազում-երազում ես, հետո էլ հիասթափվում ես անկապ տեղը․․․
Պետություն․․․ պահ, ինչ մեծ բառ։ Պատկերացնում ես՝ պետական այրեր, լուրջ, կազմակերպված, ամեն մեկն իր գործը գիտի։ Ու նրանք զբաղված են պետության ամրապնդմամբ։ Դու էլ քեզ համար՝ հանգիստ ապրում ու ստեղծում ես, որ՛տև վստահ ես, որ մեջքիդ պետություն կա։ Ասենք էդ պետությունն է մտածում էս ինչ պատվաստումը վնաս չի, էն ինչը՝ վնաս է, ուրեմն մեր սիրելի ժողովրդին կանենք էս մեկը ու չենք անի էն մյուսը։ Կամ պետությունն է մտածում, որ էս ինչ կարգի բանդ-կազմավորումը, ասենք կյանքի խոսք, կամ հոգեգալստական, կամ էլ ազատ
Պահ, երազանքներ․․․
ու դնում ես, երազում-երազում ես, հետո էլ հիասթափվում ես անկապ տեղը․․․