Կոսից նավով էքսկուրսիա էինք վերցրել դեպի մյուս կղզիներ։ Մեր ուղեկիցները հիմնականում հյուսիսային երկրներից եկած եվրոպացիներ էին։ Էքսկուրսավարն էլ գերմանացի մի կին էր, որը, սակայն լավ տեղյակ էր, որ հույներից բացի, նաև հայերին չի կարելի հարցնել՝ դուք թու՞րք եք։ Պատմեց, որ նախորդ էքսկուրսիայի ժամանակ մի խումբ հայերի նման հարց էր տվել, հետո անընդհատ ներողություն էր խնդրել։ Մենք էլ գլխով էինք անում՝ թե հա, հա, ճիշտ ես արել, որ ներողություն ես խնդրել, ֆրաու ջան, բայց դե մտովի հիշում էինք չքնաղ անթալիաները։
Մի խոսքով, հետ գամ մեր խմբին։ Հա, չէ՛, մինչև խմբին անցնելը մեկ էլ ասեմ, որ Կոսը ոնց որ Մեծ ութնյակի գագաթաժողովի ընդունող քաղաքի ու Հոլիվուդի խառնուրդ լիներ։ Ինչպես նաև հայտնի ու անհայտ մարդկանց երկվորյակների հավաքատեղի։
Մեր հյուրանոցի տերը՝ մադամ Ֆոտինան (հայերեն՝ Լուսինե... լեզվաբանները ֆոտո-լույս զուգահեռները հաստատ անցկացրին) ոնց որ Մարգարեթ Թետչերը լիներ՝ ուղղակի մի քիչ ավելի մուգ գույների, ու դե մարդկային առումով՝ անհամեմատելի։ Ուներ երկու տղա՝ մեկը ընկերուհուս եղբորն էր նման, անունը մի անգամից դրեցինք Սեգո, մյուսը էլի մի ծանոթի։
Կոսում հանդիպեցինք է՛լ Չուբայսի, է՛լ Ռոդ Ստյուարտի, է՛լ Դիտեր Բոլենի (սա մեզ հետ էքսկուրսիայի էլ եկավ), է՛լ գրքերի ու մուլտերի հերոսների...
Հետաքրքիր մարդիկ են հավաքվում Կոսում․․․
Հիմա հետ մեր խմբին՝ Դիտեր Բոլենից բացի, կար նաև մի հոլանդա-բելգիական զույգ, որոնց կսազեին Հանս ու Գրետխեն անունները։ Գրետխենի բնորոշ հոլանդա-բելգիական ծղոտե գլխարկը տեսնելուց հետո, աչքերդ ակամայից իջնում էին ոտքերին փայտե ոտնամաններ տեսնելու։ Նրա կերպարը ամբողջացավ հենց ձեռքին մի ճիպոտ դրեցի, ու նա սկսեց սագերին ու բադերին քշել դեպի թռչնաբուն։ Թե չէ, էստեղ ծովափին․․․ Հղի էր ու ամենայն հավանականությամբ լույս աշխարհ էր բերելու Նիլսին, որը ոտքի կանգնելուն պես հագնելու էլ նույն փայտե ոտնամաններից։
Չնայած իրենց հեքիաթային կերպարին, նրանք բավականին դանդալոշ էին։ Դանդալոշիկ, եթե փորձենք մի քիչ ավելի մեղմ նկարագրել։ Մի պահ Գրետխենը նույնիսկ իջավ լող տալու։ Եվ անգամ լողացող հղի կնոջ կերպարին, որ պետք է հիացմունքախառը ժպիտ առաջացներ, կպչում էր էդ դանդալոշությունը ու խանգարում էր ժպտալուն։
Նավում ամեն մեկն իր տեղն էր գրավել, ով ինչքան շուտ, էնքան հարմարավետ։ Իրենց տեղն էլ վատը չէր։ Բայց մի պահ, երբ վեր կացան մի քիչ քայլեցին, հետ եկան, նրանց տեղը ինչ-որ մարդիկ զբաղեցրին, ու էդպես էլ հետ չզիջեցին նրանց իրենց տեղը։ Ամուսինս տեսնելով, որ կինը ոտքի վրա մնաց, վեր կացավ ու իր տեղը զիջեց։
- Օհ, նոու, թենք յու, յու ար սոու քայնդ , - ու նստեց Գրետխենը։
Նավարկեցինք-նավարկեցինք հունական կղզիներով, էստեղ իջանք, էնտեղ բարձրացանք, դեսը քայլեցինք, դենը քայլեցինք․․․ Արդեն օրվա վերջին, երբ նավ էինք բարձրանում հետ գալու համար, տեսա, որ արդեն ես էլ տեղ չունեմ։ Հանսն եկել ու սիրուն տեղավորվել էր իր Գրետխենի կողքին՝ իմ տեղը։ Նայեցին երեսներիս, հետույքներով շոշափեցին հարմարավետ տեղերը ու դեմքները շուռ տվեցին դեպի կապուտակ հեռուները։ Ծիծաղներս եկավ՝ երես տվեցինք, աստառ էլ ուզեցին, մանկության ասացվածքը շատ տեղին մտքներովս անցավ։ Բայց դե, դանդալոշ էին, ասել էի, չէ՞ , սկզբից։
ատանկ