էս լուրին ահագին կոշտ արձագանքեցի։
Ասե՞մ նաև ինչի։ Որովհետև ա՛յ սա է իրականությունը։
Առաջ թուրքերն ու պարսիկներն էին հայերին քշում, տեղահանում իրենց երկրից։ Էսօր՝ մրցունակների կառավարությունը։
Նայե՛ք էս մարդկանց դեմքերին
Հայաստանում նրանք ամեն մեկն իր անունն ու ինքնությունը ունի, իսկ Մոսկվայում նրանք խաչիկներ են, պանայեխավշիե, վսե նա ադնո լիցո։ Իրենցից զզվում է մեծ ազգը, արհամարում։ Առիթի դեպքում՝ փողոցի խուժանը ծեծում է, իսկ ոստիկանության խուժանը՝ բռնում կամ գումարներ պոկում։
Նրանք Հայաստանում տներ ունեն, ընտանիք, շրջապատ, ընկերներ, բարեկամներ, ոտքները պինդ է իրենց հողի վրա։ Բայց նրանք Մոսկվայում քնում են էսպես
Դեմքի արտահայտությունը նայե՛ք։ Կասկածում եմ, թե իրենց պալատներում ու еլիտար անկողիններում քնող չինովնիկները էսքան անխռով քուն կմտնեն ու դեմքի էսքան զուլալ արտահայտություն կունենան։
Հարց եմ տալիս ականջ ունեցողներին, մտածելու ունակությունը չկորցրածներին, որ նստած են վերևներում ու էս մարդկանց համար էս կյանքն են ընտրել ու դեմ տվել՝ առանց այլընտրանքի՝ դուք չե՞ք ամաչում։ Հեչ հայելու մեջ կարողանու՞մ եք նայել առանց ամոթի զգացողության։ Դու՞ք եք որոշողը, որ էս ազգը պտի օտարներին ծառա լինի։
Երանի՜ մի օր ամոթի երանելի զգացողությունը սողոսկի ձեր սրտեր փողկապների, պիջակների ու դրանց վրա փակցված կուսակցական նշանների արանքից․․․
Օտարալեզու դպրոց եք բացում, արտագաղթ եք խթանում, փողոցային առևտուր եք վերացնում, еլիտար շենքեր եք սարքում ու էդ ամենի դիմաց այլընտրանք չեք տալիս մարդկանց, ասես ամեն մեկդ մի աստված եք, որ իրավունք ունեք ճակատագրեր որոշել․․․ Երանի՜ մի քիչ էլ վախ ունենայիք, բայց ճիշտ բաներից․․․
Պաշտոնյանե՛ր, ձեզնից հազար հատի դիմաց էս մարդկանցից մեկին չեմ փոխի։ Ես իրենց հետ միս ու արյուն եմ․․․