Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Տարօրինակ օր

$
0
0
Մի տեսակ տարօրինակ, հանգած օր դուրս եկավ։ Ոնց որ երազի մեջ լինի մարդ անընդհատ։
Մի քիչ շոգն է, մի քիչ ամառն ու դատարկ փողոցները։ Մի քիչ պարապությունը։ Մի քիչ էլ ձանձրույթը…

Երբ շատ զբաղված ես լինում, մտքիդ մեջ լիքը բաներ կան, որ հենց ազատվես, անելու ես։ Զբաղվածությունը գնում է, մտքիցդ էլ անելիքներդ են թռնում։ Ու՞ր ունեի գնալու, ի՞նչ ունեի հասցնելու, որտե՞ղ վազելու, ի՞նչ առնելու, ի՞նչ տանելու-բերելու…

Չնայած շոգին, ես արդեն աշնան հոտերն եմ առնում։ Երկինքը սկսել է աշնան կապույտով կապտել… Էլի ամառը կանցնի ու կփաստենք, որ բան չհասկացանք ամառվանից։ Երևի հասկացողից է էլի…

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles