Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Տխուր եմ

$
0
0
Լռության ու անտարբերության պատճառով եմ տխուր: Չարախնդության պատճառով: Սիրո պակասի պատճառով:

Ինչքան եմ կարդացել ու լսել պաթետիկ խոսքեր մեր եկեղեցու հասցեին, կոմպլեմենտներ: Բա ինչքա~ն մունաթ՝ թե սա է մեղավոր, նա է մեղավոր: Ամեն մեկն ու յուրաքանչյուրը, բայց ոչ անձամբ ես, իմ հպարտությունը, իմ չմահավանությունը, բամբասկոտությունն ու նախանձը, չարությունը.... հիմա բենթլիի հեքիաթը էլի չեմ ուզում լսել:

Ես ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ եվրատեսիլն ու էդ նույն գրողի տարած բենթլին ավելի կարևոր թեմա են, քան էն, որ եկեղեցու սպասավորին, լավ, արժանի, ազնիվ սպասավորին հայհոյում են, նեղացնում: Ինչի՞, երբ որ քլնգել չի պետք, այլ պաշտպանել, բոլորը լռում են: 
Առաջին հայացքից կարող է թամաշա երևա մարդկանց աչքին, ձեռքները շփելով սպասեն, թե երբ են իրադարձությունները թեժանալու, որ բերաններս բացած հրճվենք՝ "արա տերտերն ու վկաները հագել են իրար", դատ-բան... 

Իսկ իրականում, աղանդները դուրս են եկել խաչակրաց արշավանքի: Ու իզուր է հույս տալը, թե էս մի հոգու դեմ է, ի՞նչ պտի ըլնի: Էս էն ազդակն է, որով "քրիստոնյա" հասարակության վիճակն է ստուգվում: Հը՞ն, տե՞ր եք ձեր եկեղեցուն, բենթլիին չէ, եկեղեցուն: Ձեր հոգու պարտքին տե՞ր եք, հայե՛ր: Մկրտվածներ, Զատիկ ու Սբ. Ծնունդ նշողներ, քանդած եկեղեցիների գեղեցկությամբ հիացողներ ու նորերից նեղվողներ, աղանդների շատությունից ջղայնացողներ ու ամեն ինչ եկեղեցու գլխին բարդողներ: Էսօր ձեր օրն է, չե՞ք զգում:    

Ասում են, տեր հոր հանդեպ արդեն վկաներն են գործ հարուցել, փորձ անու՞մ ենք հասկանալու սրա խորությունը: Փորձ անու՞մ ենք հասկանալու, որ եթե մեր թանկագին անձերին նեղություն չտանք ու տեր չկանգնենք եկեղեցուն, կարող է էսօրվա դատարանների վիճակի պայմաններում ու էսօրվա օրենքներով տեր հորը մեղավոր սարքեն: Մարդուն, ով ազնվորեն փորձում էր իր հոտը պաշտպանել գելերից:

Ինչ ասես արժի պատկերը էս ստորագրահավաքի՝ կիբեռ քրիստոնյաներն ավելի շատ լայք են տալիս, քան ստորագրվում: Ոնց որ և առցանց քննարկումներ ու ճակատամարտեր են տալիս, բայց տարիներով եկեղեցի ոտք չեն դնում: Ի՞նչ, էդ մի ստորագրությու՞նն էլ ափսոս է: 

Ու՞ր եք զինվորյալ մանուկներ եկեղեցու:     

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles