բայց ուզում եմ էստեղ դնել Հայ ձմեռ պապի Արմինեի պատրաստած նյութը Ալինայի բժշկական հետազոտությունների մասին:
Էսօր, ցավոք, արդեն հաստատվել է չարորակ ուռուցքի դիագնոզը: Բժիշկները որոշել են, որ նախ պետք է երակների բուժում ստանա, որպեսզի երակները ի վիճակի լինեն դիմանալու ուռուցքի բուժմանը, այսպես ասած քիմիային:
6 մայիսի, 2011 թ.
Ամեն ինչ ընթանում էր ինչպես կինոյում` անհավատալիորեն հարթ ու հաջող. վաղօրոք Աննայի ու Լիլիթի կազմակերպած զանգերից հետո կապվեցինք առողջապահության նախարարության բուժ. վարչության պետ պարոն Կոստանյանի հետ: Նա պայմանավորվածություն ձեռք բերեց հանրապետության լավագույն մասնագետներից մեկի` պարոն Սուլթանյանի հետ:
Ալինան քաղաք եկավ գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանի ծառայողական մեքենայով (շնորհակալություն գյուղապետին ու վարորդ Արայիկին, ով մինչև երեկո օգնեց մեզ) աղջկա` Սոնայի հետ:
Պրոֆ. Սուլթանյանը նախնական զննումից հետո ախտորոշեց հիվանդությունը` աջ ոտքի վարիկոզ հիվանդություն, և նշանակեց դուպլեքս քննություն:
Թեև այս հետազոտությունները կատարվում էին Վլ. Ավագյանի անվան մասնավոր կենտրոնում, բայց շնորհիվ նախարարության միջամտության` անվճար: Շնորհակալություն բոլորին ջերմ վերաբերմունքի և բարձրակարգ մասնագիտական քննության համար:
Դուպլեքսավորումից հետո, երբ Ալինան կռացավ կոշիկները կապելու, գլխապտույտ ունեցավ ու գունատվեց: Մի քիչ հարցուփորձից հետո պարզվեց, որ հաճախ ճնշման կտրուկ անկումներ է ունենում, բողոքեց կրծքի ցավերից: Դուպլեքսավորման բժշկուհին` Աստղիկ Ավետիսյանը, զննեց ու խորհուրդ տվեց դիմել ուռուցքաբանի:
Ալինային հարցրեցի` գնա՞նք մեկ այլ հիվանդանոց, որ քեզ նայեն, ժպտաց, պատասխանեց` չէ, չեմ ուզում ձեզ էդքան նեղություն պատճառել…
Նորից զանգ առողջապահության նախարարություն, նորից պարոն Կոստանյանի սիրալիր պատրաստակամությունը: Եվս կես ժամ, և մենք արդեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էինք:
Ալինային զննեց Արթուր Արմենակի Ավետիսյանը (8-րդ հարկ): Անմիջապես կապվեց ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Հասմիկ Գուրգենի Դավթյանի հետ: Նորից ընդառաջում, դարձյալ իրավիճակի ըմբռնում և արտահերթ սոնագրաֆիա` անգամ առանց ուղեգրի:
Արդյունքում. Ալինան լուրջ հետազոտման և երկարատև բուժման կարիք ունի: Պայմանավորվեցինք, որ երեքշաբթի իրենց տեղամասային ուռուցքաբանից ուղեգիր կվերցնի և չորեքշաբթի արդեն կլինի քաղաքում` սկսելու ախտորոշման և բուժման գործընթացը:
Զանգ պարոն Կոստանյանին: Նրա պատկերացմամբ` երբ ախտորոշումը լինի, և վիրահատությունը`անհրաժեշտ (հուսանք, որ գործը դրան չի հասնի), կփորձեն համադրել երկու վիրահատությունները:
Ժ. 3–ին նշանակված էր ATV–ի նկարահանումը: Երբ գյուղապետի մեքենայով գնում էինք դեպի տաղավար, Ալինան մի հին տոպրակի միջից հանեց թելերն ու սկսեց գործել: Ասաց` առանց գործի որ մնում է, շատ վատ է զգում իրեն: Հարցնում եմ` ինչքանո՞վ ես վաճառում էս մանկական գուլպաները, ասում է` կամ նվիրում եմ, կամ, երբ շատ են պնդում, 500 դրամով տալիս եմ…
Մի քիչ ժամանակ կար, ասացի` արի մի տեղ մի բան ուտենք, առավոտից սոված ես: Իր նման ժպտաց, մյուս տոպրակից հացուպանիր հանեց ու ինձ մեկնեց. պատրաստված էր եկել, ինձ համար էլ էր բրդուճ բերել…
Արայիկն ազդված էր շատ: Ասաց` հայ գիդի, հա~, բա որ ամուսինը ողջ լիներ, էսպես կլինե՞ր: Գիտե՞ք` ի~նչ տղա էր… Էլեկտրահարվելն էլ լավը լինելուց եղավ. ծանոթները խնդրել էին, առանց անվտանգության կանոններին ուշադրություն դարձնելու` էլեկտրասյան վրա էր բարձրացել: Մերժել չուներ…
Նկարահանումն սկսվեց պայմանավորվածից մի ժամ ուշ: Դրսում կանգնած` զրուցում էինք, արևն էլ այրում էր անձրևից առաջ: Մեքենայից դուրս չեկավ, մրսում էր:
“Կիսաբաց լուսամուտներ” հաղորդման օրն ու ժամը հեղինակը` Կարինեն, լրացուցիչ կհայտնի: Մինչ այդ` չորեքշաբթի, սպասում ենք Ալինային:
Հ.Գ. Ալինայի համաբուժարանի քարտը լղարիկ մի թղթի կտոր էր: Հարցրի` սկի բժշկի գնացել ե՞ս: Ասաց` հա, մի անգամ. “Դրուժբայով” ծառ էի կտրում, կիսվեց, մի մասն ընկավ աջ կողմս, մի մասը` ձախ: Ես մնացի մեջտեղը, մենակ ականջս վնասվեց: Ու ժպտաց` Աստված փրկեց…
Ու վերջում էլ մի Հ. Գ., ավելի ճիշտ sms Ալինայի աղջկանից.
"Բարև Արմինե քուրիկ: Ապրեք դիվիդիի համար: Լավ ցույց ա տալիս, շնորհակալություն"