Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

լօլ

$
0
0
մեկ-մեկ զարմանում եմ հոտառությանս վրա…

Մարդ եմ սպասում հրապարակի մետրոյի մոտ։ Ժամանակն անցկացնելու համար մոտենում եմ կրպակին, ասի՝ տեսնեմ ինչ են վաճառում։ Գլամուռոտ թերթեր-բաներ չեմ առնի։ Աչքովս ընկնում է «Գրական…» կեսը ծալած էր, «…թերթ» մտքումս ավարտում եմ թերթի անունն ու վերցնում մի հատ։
Բացում եմ, տեսնեմ՝ «Գրական կյանք», պահ-պահ, մտածում եմ, գրականությունն էլ էնքան արագ տեմպերով է զարգանում, թերթերը շատանում են։ Էհ, չուզողն էլ ես լինեմ։

Սկսում եմ աչքի անցկացնել…

Մեկ ու մեջ տարբեր էջերում խոսք է գնում քրիստոնեության մասին… Ա՜յ քեզ արմանք-զարմանք, էս մեր գրական-գեղարվեստական աշխարհը ե՞րբ դարձավ էսքան քրիստոնյա…

«…Պատահական չէ, որ հենց նրա առաջարկով սկսեցինք ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ծրագիրը, որը առաջիկայում…»

«Քույր իմ, քույր…»

ԱՆցնում եմ վերջին էջը՝ բանաստեղծություն «Կյանքի խոսքը»։ Վերջին երեք տեղը՝

«…Փառք եմ տալիս Արարողին։
Կյանքի խոսքը ճիշտ է ասված,
Ամեն բանից առաջ Աստված
»

Գնալով հետաքրքիր է դառնում։ Արդեն սկսում եմ «կյանքի խոսքի» հոտ առնել, բայց դեռ մտածում եմ, որ միգուցե ուղղակի բառակապակցությունն է համընկնում…

Հետո՝ Սեզանի մասին երկու խոսք՝ «Արվեստագետը և եկեղեցին» ու էդ մի քանի նախադասության մեջ հաստ ֆոնտով՝ «Սեզանի պատգամը՝ ապավինել միայն եկեղեցուն…»

Հըմ, մտածում եմ, Սեզանի կյանքը կարդացել եմ, ինչ-որ մեջս չի տպավորվել, որ չափից դուրս եկեղեցասեր էր ան։

Հետո էլի՝ ոտանավոր, վերնագիրը՝ «Օրհնյալ ընտանիք» «Քույր ու եղբայրներ ապրում են հեռու, բարձր ու վսեմ հայրիկի լանջին…»

Մեղա-մեղա, մտածում եմ ես, իսկ աղանդավորական պրիմիտիվ խոսքերից ու արտահայտություններից տարօրինակ հոտը ավելի է ուժեղանում…

Տիպիկ նյուանս՝ բոլոր հեղինակների գործերի տակ նրանց էլ-փոստերի հասցեներն են։ Ահա, ծուղակ, թակարդ, արդեն չխկոցն եմ լսում, մեկ էլ ըհընց՝ մեծ, երկար էջով մեկ հոդված, որի մեջ ներքևից վերև աչքի անցկացնելիս տեսնում եմ «Իսկ որն է քրիստոնյայի ժայռը, իհարկե Տեր Հիսուս Քրիստոսը…» 

Ու էդպես մի քիչ էլ վերև ու հեղինակ՝ Արթուր Սիմոնյան։

Հետո իհարկե տանն ավելի ուշադիր եմ նայում ու արդեն գտնում եմ հետաքրքիր գրվածքի (հոդված չասեմ՝ ընդամենը մի քանի տող է)։ Մեջբերեմ վերջին հատվածը՝

«…Եթե քաղաքականության մասին է խոսքը, ապա անպայման՝ տարբեր կուսակցություններ։ Եթե հավատի մասին է խոսքը՝ ապա տարբեր կրոնական կազմակերպությունների ներդաշնակ գոյություն Մայր Աթոռի հովանու ներքո։ Այս ավելրոդ խոսակցությունները, պայքարի անտեղի կոչերը հոգեորսության և աղանդների դեմ միայն նյարդային մթնոլորտ են ստեղծում։ Մենք իրավական պետությունում ենք ապրում, ուր աղանդավորական կարող են կոչվել միայն այն կրոնական կազմակերպությունները, որոնց գործունեությունը հակասում է ՀՀ օրենքներին»։   

   լօլ, կրկին մտածում եմ ես ու արձանագրում՝ հետաքրքիր պահանջ են ներկայացնում Առաքելական եկեղեցուն ու կուտ նետում հանդուրժող հասարակությանը՝ ամեն տեսակի վտանգավոր աղանդ ու ուսմունք գրանցել օրենքով, դրանց տալ «կրոնական կազմակերպություն» չեզոք սեռը ու մի բան էլ պահանջել Մայր Աթոռից հովանի լինել դրանց բոլորին։

Գուսանը կասեր՝ խելքի աշեցեք… 

  

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles