Խանութներով ընկած ինչ-որ բաներ էի փնտրում։ Գույների մեջ կորած բանջարեղեն, մրգեր… Ախորժակ չկար, իսկ մի բան կուլ տալու ժամանակն եկել էր։
Նայեմ, խանութում՝ մրգեր-բանջարեղենների շարքում տանձեր են դրած՝ կարմրաթուշ, խոշոր ու պուտպուտիկավոր։ Տանձ սիրում եմ, չնայած հաճախ չեմ գնում։ Տեսա ու հասկացա, որ էս շոգին այ էս տանձից եմ ուզում։
Բերեցի տուն, լվացի մի հատ, որ համը տեսնեմ։ Հաաա, ճիշտ էի գուշակել՝ քաղցր, ոչ-ջրիկ, ոչ-պինդ, հյութալի… Կարմիր-կարմիր…
Կեսից տեսնեմ՝ որդն ինձնից առաջ ընկած ճամփա է փորել, ձվերը շարել ողջ ճամփի վրա։ Յըխք-վըխք չեղավ։ Որդը մրգերի մեջ յուրօրինակ որակի սերտիֆիկատ է ինձ համար…
**************
Հիմա էլ խաղաղ իրիկուն է։ Բակից կանանց միալար բռբռոցն է լսվում։ Անցած օրն են ամփոփում…
↧
Article 0
↧