Գիշերվա կեսին ահագին քայլելուց հետո հասնում ենք օպերայի մոտ կանգնած տաքսիներին, որ տուն հասնենք: Մաքուր օդով, սառնոտ, բայց մեղմ, լուռ ու հանգիստ Երևանում ենք:
Հարցնում ենք՝ տաքսիներից որն է գնում: Վարորդները վայելում են իրենց մի բաժակ սև սուրճը, ոչ մեկ չի ուզում պոկվել էդ մի քանի րոպեանոց հաճույքից՝
- Կներես, ախպերս, ուղղակի սուրճ ենք խմում, թե չէ ուր ասեիր, կքշեինք.....
Քայլում ենք դեպի կանգառ: Էնտեղ լիքն են տաքսիները: Մեկը կանգնած է, վարորդը՝ մեջը նստած: Ձեռքով ենք անում, որ մոտենա, չի մոտենում: Մենք ենք քայլում առաջ: Տեսնենք՝ քնած է, քնի մեջ գլուխը կախ է ընկնում, ինքը նորից բարձրացնում: Չենք ուզում արթնացնել, բայց դե երևի փող է ուզում աշխատել, որ տուն չի քշել: Կամացուկ թխկթխկացնում ենք ապակուն: Զարթնում է ու ժպտում: Վերցնում մեզ, ու ընկնում ենք ճամփա: Երևանով....
... Էսօր Խավարման ժամանակ եկեղեցում քահանան ասում էր, որ մենք դժվարության պահին միշտ կանչում ենք "Ու՞ր ես Աստված, ինչի՞ ես մեզ մենակ թողել... "
- Ու մեր ժողովուրդն էլ պատմության ընթացքում շատ հաճախ... Բայց Աստված մեզ չի թողնում երբեք...
Ես աշխատում եմ Եղեռնի մասին չմտածել: Ենթագիտակցականի մեջ շատ խորը նստած է, բայց միշտ մի տեսակ վանում եմ մտքերը դրա մասին: Էսօր մի պահ, մենակ մի պահ էդ խոսքերից ահավոր խորությամբ զգացի աղետը...
... Տաքսին քշում էր Երևանի կիսադատարկ փողոցներում, ականջներիս մեջ դեռ էս էր ու սիրո շատ երանելի զգացողություն: